Items filtered by date: Չորեքշաբթի, 06 Նոյեմբերի 2019
Չորեքշաբթի, 06 Նոյեմբերի 2019 22:14

Էպիկենտրոն 06.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 06 Նոյեմբերի 2019 20:30

Անցուդարձ 06.11.2019

Published in Անցուդարձ

«Ոստիկան Յուրի Տեփանոսյանը  սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով, իսկ հրամանը փոխանցվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջոցով»,- «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստի ժամանակ հայտարարել է խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա ավելացրել է, որ այդ օրը ՊՊԾ գնդի տարածքից որևէ կրակոց չի եղել: Հարցաքննության ժամանակ Ավետիսյանը հայտարարել է նաև, որ սպանված մյուս ոստիկան Գագիկ Մկրտչյանի վրա կրակողը Արմեն Բիլյանը չի եղել: Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել նաև խմբի մյուս անդամ Պավլիկ Մանուկյանը՝ ասելով. «Մեր առաջ դրված էր հայրենիքի կորուստը, եւ մենք ճիշտ ենք արել, եթե պետք լինի, ապա էլի կանենք»։

Գյումրիի «Սև բերդ» ամրոցում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ-ի և Ռուսատանի Դաշնային ժողովի միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը, որին մասնակցել են երկու երկրների խորհրդարանների պատգամավորները: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ռուսական կողմին ներկայացրել է այն խոչընդոտները, որոնք առկա են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում: Պատգամավորը կարևոր է համարել միասնական էներգետիկ շուկայի ստեղծումը: Նիստը անցել է բավական ջերմ մթնոլորտում: Այնքան ջերմ, որ Դումայի պատգամավորներից մեկը նույնիսկ երգել է:

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսներն այսօր դասադուլ են արել՝ բուհական ծրագրերում «Հայոց լեզու»,«Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ: ԿԳՄՍ նախարարությունը շատ արագ արձագանքել է դասադուլին՝ հայտարարելով, որ նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել նշված առարկաները բոլոր ֆակուլտետներում պարտադիր դասավանդելու մասին: Բողոքի մեկ այլ ակցիա էլ տեղի է ունեցել նախարարության շենքի մոտ: Դաշնակցական երիտասարդները պահանջել են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանք իրենց հետ դատարկ արկղեր են տարել, որպեսզի դրանց մեջ նախարարը տեղավորի իրերը և հեռանա պատվով:

«Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը մինչև դեկտեմբերի սկիզբ սեփականատեր կունենա»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից առաջ լրագրողներին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Մշակվում է կառավարության որոշման նախագիծ՝ գույքն աճուրդի հանելու համար: Հյուրանոցով հետաքրքրված են հիմնականում արտերկրում ապրող հայ գործարարները: Իսկ հանձնաժողովի նիստն անցել է թեժ մթնոլորտում. պատճառը եղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նախագիծը: Ընդդիմադիրներն առաջարկել են բարեգործական նպատակով զինված ուժերին ուղարկված ռազմական նվերներն ազատել սահմանին գանձվող ավելացված արժեքի հարկից: Քննարկումն ուղեկցվել է սուր բանավեճով:

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայում հակադարձել է ադրբեջանցի պատգամավորին, որը հայերին մեղադրել է, այսպես կոչված, «պատերազմական հանցագործությունների» համար: Մնացականյանը ադրբեջանցիներին հիշեցրել է Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում հայերի ջարդերը, Շահումյանի, Մարտունու և Մարտակերտի մի մասի օկուպացիան: Հայաստանի ԱԳ նախարարը խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին, որ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Փաշինյանի այս հայտարարությունը, Զոհրաբ Մնացականյանի խոսքով, արժանի է փոխադարձման:

Պաշտոնական այցով Հայաստանում հյուրընկալված Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը այսօր այցելել է Մատենադարան: Նա ծանոթացել է հայ ժողովրդի հոգևոր ժառանգությանը, լսել ձեռագրերի պահպանման պատմությունը, տպավորվել պահոցի ամենամեծ ձեռագրով՝ 13-րդ դարում ստեղծված «Մշո ճառընտիրով»: Հասմիկ Օհանյանն է պատմում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։