Items filtered by date: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019
Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019 22:23

Էպիկենտրոն 15.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019 21:30

Ես կամ 15.11.2019 Հակոբ և Արմեն

Published in Ես կամ
Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019 20:30

Անցուդարձ 15.11.2019

Published in Անցուդարձ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականը պահանջող երիդասարդների հետ: Մի քանի օր շարունակ ընդդեմ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման բողոքի ակցիաներ իրականացնող ՀՅԴ Երիտասարդական միությունն այսօր հայտարարությամբ դիմել էր «Բարգավաճ Հայաստան»-ին և «Լուսավոր Հայաստանին»՝ նախարարին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու առաջարկով: Արման Աբովյանը նշել է, որ խմբակցությունը եզրակացություն կանի ցուցարարներ-նախարար հանդիպումից և դրա արդյունքներից հետո: Գևորգ Պետրոսյանն էլ կարևոր է համարել ոչ այնքան հրաժարական պահանջելու հրատապությունը, որքան դրա հիմնավորվածությունը:

Խորհրդարանն ավարտել է Բյուջե 2020-ի քննարկումները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ նախագծին դեմ է: Ժողովրդի սպասումները հեղափոխական էին, իսկ բյուջեն իրատեսական է, արդյունքում՝ կտրուկ փոփոխություն չի լինի, հայտարարել է Միքայել Մելքումյանը: «Լուսավոր Հայաստան»-ը հստակ դիրքորոշում չի հայտնել, սակայն Մանե Թանդիլյանը որոշակի մտահոգություններ հնչեցրել է: Բյուջեի քննարկման եզրափակիչ հատվածում հնչած քննադատություններին պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստան ներմուծված ապրանքների հետբացթողումային հսկողության շնորհիվ հայտնաբերված խախտումների թիվն այս տարի թեև նվազել է, սակայն խնդիրը դեռ շարունակում է մնալ մտահոգող: Տնտեսվարողները մաքսազերծման ընթացքում հաճախ թերհայտարարագրում են, փորձ անում նվազեցնել կամ ուռճացնել ծախսերը: Նման դեպքերը բացառելու համար ՊԵԿ-ը ներդնում է մի քանի նոր գործառույթ: Դրանցից մեկն էլ տվյալների ավտոմատացումն է:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա վետո դնելը Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի վարած անդրկուլիսյան բանակցությունների արդյունք է: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ անդրկուլիսյան բանակցությունների գագաթնակետը Թրամփ-Էրդողան վաշինգտոնյան հանդիպումն էր, որի արդյունքում տեղի ունեցավ հերթական գործարքը: Արևելագետը պատահական չի համարում, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Սենատոր Գրեհեմը: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանն ու ամերիկահայ համայնքը ստեղծված իրավիճակում:

«Պետական կառավարման համակարգում կառավարման որակը միջինից ցածր է»,- խորհրդարանում Բյուջե 2020-ի քննարկման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ ժողովրդի սպասումները հեղափոխական էին, իսկ բյուջեն իրատեսական է, արդյունքում՝ կտրուկ փոփոխություն չի լինի։ Ազգային ժողովում արտահերթ ելույթ է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարարը: Հակոբ Արշակյանը նշել է, որ 2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են մոտ 122 տոկոսով՝ հասնելով 6,3 միլիարդ դրամի:

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարված Վազգեն Մանուկյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն: Այս մասին նա հայտարարել է այսօր՝«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր ժողովին: «Այստեղ քաղաքական երանգ կա, բայց սա վերկուսակցական մարմին է, որը փորձում է կուսակցություններին համախմբել մի հարցի շուրջ»,- ասել է Մանուկյանը: Ժողովի մասնակիցները՝ կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական- հասարակական գործիչներ, վերլուծաբաններ, քննարկել են Հայաստանի համար օրակարգային մի շարք հարցեր, կոշտ քննադատություններ հնչեցրել իշխանության հասցեին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։