Items filtered by date: Ուրբաթ, 25 Հունվարի 2019
Ուրբաթ, 25 Հունվարի 2019 22:00

Էպիկենտրոն 25.01.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Մոսկվայում արտասահմանցի լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են Արցախի հիմնախնդրից և Ալիևի հետ Դավոսում կայացած հանդիպումից: «Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին»,- ասել է վարչապետը: Նա նշել է, որ չի կարող բացահայտել Ալիևի հետ իր զրույցների ամբողջ բովանդակությունը, քանի որ դա էթիկապես ճիշտ չէ, բայց ընդհանուր գծերով խոսակցությունների թեմաները հրապարակվում են: Փաշինյան- Ալիև դավոսյան երկխոսությանն են արձագանքում նաև հայկական երկրորդ հանրապետությունից: Ցանկացած նման հանդիպում Արցախը միշտ ողջունել է: Դա հնարավորություն է` պահպանելու բանակցային գործընթացի շարունակականությունը:

Այսօր առավոտյան մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան: Հայաստանի կառավարության ղեկավարը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայանում հանդես է եկել ելույթով, որը նվիրված է եղել Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահության փոխանցմանը Ռուսաստանից Հայաստանին: Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի դրական դինամիկան պահպանվի և լուծվեն այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ անդամ երկրների տնտեսական աճի համար: Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում զրուցել է նաև լրագրողների հետ, խոսել Հայաստանում գազի գնի մասին, ներկայացրել Վենեսուելայում ստեղծված քաղաքական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը և պատասխանել այլ հարցերի:

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հունվարի 27-ին կդառնա 80 տարեկան: Հոբելյանի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում մաեստրոն խոսել է իր անցած ուղուց, պատմել ապագայի ծրագրերը: Չնայած տարիքին՝ Տիգրան Մանսուրյանը շարունակում է ինտենսիվ աշխատել: Հիմա մի քանի ստեղծագործություններ է մաքրագրում: Շուտով աշխատելու է հայկական հոգևոր ստեղծագործությունները, միջնադարյան աղոթքներն ու շարականները հայ ժողովրդին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է ուսումնասիրությունները խոշոր առևտրային ցանցերում: Մասնագետները պարզել են, որ մեծ խանութներում կան մրցակցային անհավասար պայմաններ: Պարզվում է, որ մայրաքաղաքի մեծ սուպերմարկետները պարտադրում են իրենց մատակարարներին ավելի բարձր գնով ապրանք տալ մրցակից խանութներին, որպեսզի սպառողները օգտվեն իրենց օբյեկտներից: Տնտեսվարողները մատակարարների հետ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում սպառնում են հրաժարվել նրանց ծառայություններից: Հանձնաժողովը ներկայացրել է իր ուսումնասիրության արդյունքներն ու հարցի լուծման համար օրենսդրական ակտ մշակել, որն արդեն ներկայացրել են կառավարությանը:

Ստրասբուրգում շարունակվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: «Ձեռքերդ հեռո՛ւ Գարո Փայլանից»,- վեհաժողովում Թուրքիային կոչ է արել հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին: Զոհրաբյանը պահանջել է վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին: «Միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են»,- նշել է հայ պատգամավորը: Թյուրքականությունը վիրավորելու կեղծ մեղադրանքներով Թուրքիայում լռեցվում է ազատ խոսքը:

Ուրբաթ, 25 Հունվարի 2019 09:36

Անցուդարձ 25.01.2019

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։