Items filtered by date: Երեքշաբթի, 08 Մայիսի 2018
Երեքշաբթի, 08 Մայիսի 2018 23:50

Ուրվագիծ 08.05.2018

Published in Ուրվագիծ
Երեքշաբթի, 08 Մայիսի 2018 23:00

Էպիկենտրոն 08.05.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 08 Մայիսի 2018 21:25

Երևի, մաս 45

Published in Երևի

Քվեարկության արդյունքն այսպիսին է ՝ 59 կողմ, 42 դեմ: Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել են ԱԺ Ելք, ՀՅԴ և Ծառուկյան խմբակցությունների բոլոր՝ 46 պատգամավորները, գումարած Հանրապետական խմբակցության 13 պատգամավոր: Հանրապետական խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ հայտարարել էր, որ Փաշինյանի օգտին քվեարկելու է 11 պատգամավոր: Նիկոլ Փաշինյանին որևէ պատգամավոր հարց չի ուղղել, այն դեպքում երբ անցած շաբաթ կայացած նիստի ժամանակ Փաշինյանին հարց էր ուղղել ավելի քան 25 պատգամավոր: Քվեարկությանը հետևել են ծափահարություններ: Ընտրվելուց հետո Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին քվեարկության և դիրքորոշումների համար և հայտարարել է՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին , ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Վարչապետի ընտրության օրակարգով և իրավունքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստից առաջ Ծառուկյան խմբակցությունում տեղի է ունեցել խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ Նախագահ, Ծառուկյան դաշինքի առաջնորդ ԳագիկԾառուկյանը: Խմբակցության նիստից առաջ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվել են երկրում ստեղծված վիճակին: Գագիկ Ծառուկյանը նախ վերահաստատել է, որ Ծառուկյան խմբակցությունը ինչպես մեկ շաբաթ առաջ, այսօր ևս կողմ է քվեարկելու Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Մենք Նիկոլ Փաշինյանի կողքին ենք լինելու, աջակցելու ենք նրան,- հայտարարել է ԲՀԿ նախագահը: Անդրադառնալով ապագա կառավարության կազմի վերաբերյալ հարցին՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ Կառավարությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք քաղաքականությունը այսքան ժամանակ ծառայեցրել են իրենց բիզնես շահին:

Երեկ երեկոյան Սերժ Թանկյանը Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ Հանրապետության հրապարակ է հասել ծրագրվածից մոտ մեկ ժամ ուշ: Ճանապարհի մեծ մասը նրանք ստիպված են եղել անցնել ոտքով. մարդիկ ուղղակի փակել են օդանավակայանից քաղաքի կենտրոն տանող ճանապարհը: Հանրապետության հրապարակում Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին, որ խաղաղ ցույցերով կարողացավ ստեղծել հայ ազգի բաղձալի հայրենիքը:

Մարտի 31-ին, ժամը 12-ին Գյումրու Վարդանանց հրապարակում մեկնարկել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած Իմ քայլը արշավի սկիզբը, որի նպատակն էր Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։ Քայլարշավի մեկնարկին որևէ մեկը չէր կարող անգամ կանխատեսել, որ քաղաքական ակցիան վերաճելու է քաղաքացիական անհնազանդության զանգվածային միջոցառումների, թավշյա հեղափոխության, Սերժ Սարգսյանի հրաժարականին: Հայաստանում վերջին շաբաթներին տեղի ունեցող թավշյա հեղափոխությունը անվանեցին նաև մշակութային հեղափոխություն: Երևանում մայիսի 2-ին միայն բեռնատարներն էին պտտվում, որոնց պատուհաններից մարդիկ դրոշներ էին ծածանում, մեքենաները կայանած էին, վարորդները ենթարկվում էին ցուցարարների քաղաքավարի ցուցումներին։ Ինչպես սկվեց հեղափոխությունը, ինչ զգացողություններ են ունեցել հեղափոխության կազմակերպիչները:

Վարչապետի ընտրության օրակարգով և իրավունքի ուժով գումարված ԱԺ հատուկ նիստից առաջ Ծառուկյան խմբակցությունում տեղի է ունեցել խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ Նախագահ, Ծառուկյան դաշինքի առաջնորդ ԳագիկԾառուկյանը: Խմբակցության նիստից առաջ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք առնչվել են երկրում ստեղծված վիճակին: Գագիկ Ծառուկյանը նախ վերահաստատել է, որ Ծառուկյան խմբակցությունը ինչպես մեկ շաբաթ առաջ, այսօր ևս կողմ է քվեարկելու Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Մենք Նիկոլ Փաշինյանի կողքին ենք լինելու, աջակցելու ենք նրան,- հայտարարել է ԲՀԿ նախագահը: Անդրադառնալով ապագա կառավարության կազմի վերաբերյալ հարցին՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ Կառավարությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք քաղաքականությունը այսքան ժամանակ ծառայեցրել են իրենց բիզնես շահին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։