Items filtered by date: Երեքշաբթի, 27 Փետրվարի 2018
Երեքշաբթի, 27 Փետրվարի 2018 23:55

Պառլամենտ 27.02.2018

Published in Պառլամենտ
Երեքշաբթի, 27 Փետրվարի 2018 23:22

Էպիկենտրոն 27.02.2018

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 27 Փետրվարի 2018 20:20

Անցուդարձ 27.02.2018

Published in Անցուդարձ

Այսօր ամփոփել են սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած պետական մարմինների աշխատակիցների հրաձգության մրցաշարի արդյունքը: Թե թիմային, թե անհատական պայքարում հաղթողներին ու մրցանակակիրներին նախարարությունը պարգևատրել է գավաթներով պատվոգրերով և թանկարժեք նվերներով:

30 տարի առաջ փետրվարի վերջին Սումգայիթում դժոխք էր, վերսկսվում էր Հայոց ցեղասպանության հերթական փուլը: «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանն այսօր ներկայացրել է «Սումգայիթ» վերնագրով գիրքը: Այն կազմվել է բացառապես դատական գործերի ու իրավական փաստաթղթերի հիման վրա: Ներկայացվել է նաև «Սպանված սերունդ» անվանումով ֆիլմ, որտեղ խոսում են ադրբեջանցի ականատեսները: Նրանք այդ օրերի կատարվածը որակում են որպես ցեղասպանություն:

Երևանում կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված է երկու երկրների տնտեսական հարաբերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը և Իրանի Իսլամական հանրապետության էներգետիկայի նախարարը նշել են, որ Հայաստանը և Իրանը գործակցելու մեծ ներուժ ունեն:

ԱԺ-ն այսօր մեկնարկած նստաշրջանում քննարկել է Սահմանադրական նոր մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի 10-ը անդամներից 5-ին ընտրելու հարցը: Քաղաքական մեծամասնության ներկայացրած թեկնածուները հանդես են եկել ելույթներով և պատասխանել պատգամավորների հարցերին: Նիստի մեկնարկին Խորհրդարանը մերժել է օրակարգում ընդգրկել ԱԺ Ծառուկյան խմբակցության ներկայացրած Ընտրական Օրենսգրքի փոփոխության նախագիծը, որն առաջարկում էր վերացնել ռեյտինգային ընտրական համակարգն ու անցնել 100 տոկոս համամասնական համակարգի: Իսկ Ելք խմբակցության առաջարկած Մարտի 1-ը բացահայտելու վերաբերյալ հայտարարության նախագիծը ընդգրկվել է օրակարգ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։