×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 11 Հունվարի 2018

Ծառուկյան խմբակցությունը առաջարկվում է թեթևացնել աշխատող քաղաքացիների եկամտահարկը
Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը քննարկել է առաջիկա երկուշաբթի մեկնարկող քառօրյայի օրակարգում ընդգրկվելիք նախագծերը: Քաղաքական մեծամասնության պատգամավորները և կառավարության ներկայացուցիչը դրական եզրակացություն չեն տվել Ծառուկյան խմբակցության պատգամավորների ներկայացրած երկու նախագծերին: Դրանից մեկով առաջարկվում է եղանակից տուժած գյուղացիներին մեկ տարով ազատել հողի հարկից, մյուսով առաջարկվում է թեթևացնել աշխատող քաղաքացիների եկամտահարկը: Մանրամասները՝ տեսանյությում:

Մուրացանի մանկաբուժական կլինիկայում սուր շնչառական հիվանդությունների ախտորոշմամբ  այսօր հոսպիտալացվել է 14 երեխա: Բուժհաստատության ղեկավար Նունե Բաղդասարյանն ասել է, որ երեկ ամբուլատոր բուժօգնություն ստանալու համար դիմել է 100 այցելու: Մասնագետի խոսքով ներկայացված ցուցանիշներից պետք չէ վախենալ: Պատկերը բնորոշ է հատկապես ձմռան ամիսներին ու  նաև կանխատեսելի: Շնչառական վիրուսի առաջացումը կանխարգելու նաև բուժման ճիշտ մեխանիզմերի մասին

Քաղաքական գործիչների, քաղացիական հասարակության ուշադրությունը այս տարի կենտրոնացած կլինի խորհրդարանի աշխատանքի վրա:  Հայաստանի խորհրդարանը աշխատանքն սկսելու է հունվարի 15-ից, իսկ փետրվարից, մեր պետությունը անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: 2015 թվականին ընդունված Սահմանադրության 5-րդ գլխի համաձայն մինչեւ ապրիլի առաջին կիսամյակ խորհրդարանը պետք է հասցնի ընտրել երկրի նոր նախագահ եւ վարչապետ: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ խորհրդարանը կընտրի  Հայաստանի 15-րդ վարչապետին եւ 4-րդ նախագահին: 

Այսօր կայացել է ըմբշամարտի Հայստանի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որը վարել է ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը: Ֆեդերացիայի գործկոմնի նիստի ընթացքում մրցաշրջան 2018-ի նախապատրաստական հարցերի քննարկումից բացի անդրադարձ է եղել նաև մամուլի հրապարակած նյութերին, ըստ որոնց իբրեւ ըմբշամարտի ֆեդերացիայում առկա են  խմորումներ և ֆեդերացիան կանգնած է լուրջ խնդիրների առաջ:

Աջ ղեկով ավտոմքենաների վերահաշվառումն արգելող օրենքի նախագծի դեմ  արդեն մի քանի ամիս պայքարող ԱՋ ղեկ նախաձեռնության անդամները հնարավոր է մոտ ապագայում պայքարեն նաև ապրիլի մեկից աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներմուծման արգելքը վերացնելու դեմՆերմուծողների հետ քննարկելուց հետո նախաձեռնության անդամները  պատրաստ են կանգնել նրանց կողքին և բողոքի ցույցեր անցկացնել: Արդեն ներմուծված աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ազատ շահագործումը, հաշվառման ու վերահաշվառման արգելքը վերացնելը ԱՋ ղեկ նախաձեռնության անդամները որոշ չափով համարում են իրենց հաղթանակը:

 Կառավարության որոշմամբ առաջարկվող սահմանափակումները չեն տարածվի մինչև ապրիլի 1–ը ներմուծված մեքենաների ու նրանց սեփականատերերի վրա: Գործադիրը նաև սահմանափակումներ է մտցրել հրավառություն հասկացության ու դրա օգտագործման մեջ: Կսահմանվի տեղական տուրք թույլտվություն տրամադրելու համար, իսկ սահմանված պահանջների խախտման դեպքում վարչական պատասխանատվություն է սահմանվել: Կառավարության նիստից հետո գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն էլ անդրադարձել է գնաճը կանխող միջոցառումների վերաբերյալ  նախագահի հանձնարարականներին:

Հինգշաբթի, 11 Հունվարի 2018 11:30

Անցուդարձ 11.01.2018

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 11 Հունվարի 2018 11:30

Էպիկենտրոն 11.01.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։