Items filtered by date: Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2017

Թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը վստահեցրել է, որ տարին եղել է ստեղծագործական: Այս տարի թատրոնը երեխաներին է ներկայացել 4 նոր բեմադրությամբ: Տարին նաև հարուստ է եղել հյուրախաղերով ու փառատոններով:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առիթով արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է նաև Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին՝ խնդրելով նրանց իրենց գործընկերներին ևս փոխանցել իր բարեմաղթանքները: Տոնական ընդունելության ժամանակ Նախագահ Սարգսյանը Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցության գործընթացում ունեցած ներդրման համար մի քանի անձանց պարգևատրել է շնորհակալագրերով: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Կենտրոնական բանկում Ամանորի և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:

Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2017 16:30

Մուլտիկնիկ 29.12.2017

Published in Մուլտիկնիկ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով մեկնել է Գյումրի: Վարդանանց հրապարակում համախմբված հազարավոր մարդիկ նրան ջերմ ընդունելության են արժանացրել: ԲՀԿ առաջնորդը նախ ծաղկեպսակ է դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա ընդգծել՝ երկրաշարժ վերապրած գյումրեցին ուշադրության պակաս չպետք է զգա: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ամանորին ընդառաջ 100 միլիոն դրամ է հատկացնելու Գյումրու տնակային ավանների բնակիչներին և սոցիալապես անապահով ընտանիքներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։