Items filtered by date: Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017

Առինջ Մոլ առևտրի կենտրոնի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր կրկին բողոքել են հարկային մարմնի կողմից իրենց նկատմամբ իրականացվող ճնշումներից: Նրանց պնդմամբ ՊԵԿ-ի աշխատակիցներ ներկայացող անձինք կանգնում են առևտրի կենտրոնի մուտքերի մոտ, և ստուգում անգամ գնորդների տոպրակների պարունակությունը: Էպիկենտրոնի նկարահանման պահին ևս ՊԵԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Առինջ Մոլ, սակայն խուսափել են որևէ մեկնաբանություն տալ, թե ինչ նպատակով են գտնվում առևտրի կենտրոնում

Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017 19:23

Հայկական ուրբաթ 10.11.2017

Վանաձորի ավագանու գումարած նիստերը հակասահմանադրական են, որոշել է ՍԴ-ն: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը էին դիմել  «Ելք» և  «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների 26 պատգամավորներ՝ պահանջելով  անվավեր ճանաչել  Վանաձորի ավագանու որոշումները: Ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չապահովելով քվորում, նախորդ տարվա հոկտեմբերից՝ ՏԻՄ ընտրություններից առ այսօր, նիստեր են անցկացնում և որոշումներ կայացնում՝ այն դեպքում, երբ ավագանու «Ծառուկյան դաշինք»  «Լուսավոր Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտել են նիստերը:

Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի հրավերով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով եղել է Բելգիայի Թագավորությունում: Բրյուսելում Գագիկ Ծառուկյանը առաջինն այցելել է Սբ. Մարիամ Մագդաղենացի եկեղեցի, որտեղ հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետև Եվրոական խորհրդարանում մեկնարկել են քաղաքական հանդիպումները: ԲՀԿ պատվիրակությանը նախ ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերի և համագործակցության ընդլայնման հանձնակատար Յոհաննես Հանը: Հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ պատգամավորները Եվրախորհրդարանի նիստերի գլխավոր դահլիճում մասնակցել են Եվրոպայի Պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության նիստին, որի ընթացքում ԲՀԿ առաջնորդը ծավալուն ելույթ է ունեցել: Դրան հաջորդել են Եվրոպական խորհրդարանի մեկ տասնյակից ավելի  բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները:

Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017 09:46

Մուլտիկնիկ 10.11.2017

Published in Մուլտիկնիկ
Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017 09:45

Կենտրոնի առավոտը 10.11.2017

Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017 09:45

Անցուդարձ 10.11.2017

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017 09:44

Էպիկենտրոն 10.11.2017

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։