Սահմանում դժբախտ դեպքերը կանխարգելելու համար ԱԺ ԲՀԿ խմբակցությունը առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: ԲՀԿ նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած բազմաթիվ քննարկումներից հետո պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ: ԲՀԿ ֆրակցիան առաջարկում է, որ առաջնագծում 18 տարեկան ժամկետային զինծառայողների փոխարեն մարտական հերթապահություն իրականացնեն պայմանագրային զինծառայողները: ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է նախագծով առաջարկվող փոփոխությունները: