Կեսգիշերին հայ-վրացական սահմանը լարված է եղել: Ջավախահայերը ամբողջ օրը անվադողեր ու սնունդ են հավաքել, կամավորների խումբ կազմել, որպեսզի Արցախ գան: Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել հատել սահմանը՝ նշելով, որ կորոնավիրուսով պայմանավորված, սահմանները փակ են: Մեր հայրենակիցների բոյոկտից հետո խնդիրը մասամբ լուծվել է:
Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ռազմական գործողություններ սանձազերծելն ու սառնասրտորեն խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակելը թշնամու տեսակի ամենախոսուն ցուցիչն է: Հրետակոծությունից փրկված քաղաքացիները, սակայն, պայքարը չեն դադարեցնում նաև թիկունքում: Հայ երիտասարդները թշնամու ագրեսիային պատասխանում են նոր ընտանիքներ կազմելով և առօրյա գործերը շարունակելով:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ՖԲ-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է հակառակորդը խուճապի մատնված դիմում փախուստի:
Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել է ևս 26 զոհված զինծառայողի մասին: Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները հայտնի են:
Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ, ՖԲ-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը: Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այդ պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Մասնավորապես, հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել է, որ հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել: Ցավոք, Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում երեկ 9-ամյա երեխա է զոհվել
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv