Items filtered by date: Կիրակի, 27 Սեպտեմբերի 2020

Վաղ առավոտից հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական գործիչներն ու հոգևոր հայրերը հանդես են գալիս ուղերձներով, միասնության ու համախմբման կոչերով: «Այս արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու թշնամու համար, իսկ պատասխանը լինելու է կոշտ, ինչպես երբեք»,-հայտարարել է Դավիթ Տոնոյանը:Արցախի պաշտպանության նախարարն իր մարտակոչում նշել է, որ այս անգամ ևս հակառակորդը ձախողելու է: Վարչապետ Փաշինյանն էլ թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան նախապես պլանավորված է եղել: Նրա հետ հեռախոսազրույց են ունեցել Հայոց երկու կաթողիկոսները:

«Քանի դեռ մարտերը բավականին ինտենսիվ ընթանում են, կոնկրետ կորուստներ՝ ամփոփիչ տվյալներով, չենք կարող ներկայացնել, դա մեր կողմից կլինի անպատասխանատու »,- հայտարարել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Թե ի՞նչ տեսակի զինտեխնիկա է կիրառել հակառակորդը, այս պահին ճշտվում է: Ըստ տարբեր տեղեկությունների՝ բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցների, մնացած բոլոր միջոցները Ադրբեջանը կիրառել է, այդ թվում՝ ավիառումբեր, թռչող սարքեր, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ: Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հարվածներ եղել են նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ Վարդենիսի ուղղությամբ, բայց ոչ այդքան ինտենսիվ:

Կիրակի, 27 Սեպտեմբերի 2020 15:00

ԵՍ ԿԱՄ-ը փոխեց մեր կյանքը ...

Published in Ես կամ

Համաշխարհային հեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում Ադրբեջանի սանձազերծած պատերազմն է ընդդեմ Արցախի: BBC-ն, «Ալ Ջազիրա»-ն, «Դոյչե Վելլե»-ն ու մի շարք այլ պարբերականներ նշում են, որ ադրբեջանական կողմը հրետանային հարվածներ է հասցրել Արցախի հետ սահմանի ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂ խաղաղ բնակավայրերի վրա:

Արցախի նախագահը խորհրդարանի արտահերթ նիստում հանդես է եկել հատուկ ուղերձով: Արայիկ Հարությունյանը հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: «Մենք չենք ցանկացել պատերազմ, այս պատերազմը մեզ պարտադրվել է: Մենք կողմնակից ենք խաղաղ բանակցությունների, այսօր էլ հայտարարում ենք՝ ուշ չէ, խելքի եկե՛ք: Տարածաշրջանում հղի հումանիտար աղետի համար պատասխան է տալու անձամբ Ալիևը»,- հայտարարել է Արցախի գերագույն գլխավոր հրամանատարը:

Առավոտյան ժամը 07:10-ին, ադրբեջանական զորքերը շփման գծի ամբողջ երկայնքով սկսել են օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում: Թիրախի տակ են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Ցավոք, Ադրբեջանի լայնածավալ հարձակումը հանգեցրել է քաղաքացիական զոհերի ու վնասների: Մարտունու շրջանում զոհվել են մեկ կին ու մեկ երեխա, կան տարբեր աստիճանի ծանրության տասնյակ վիրավորներ: Մեծամասշտաբ վնասներ են կրել քաղաքացիական ենթակառուցվածքները, հրետակոծվել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, 3 տանկ: Հակառակորդն ունի կորուստներ։ Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։