Items filtered by date: Երեքշաբթի, 21 Հուլիսի 2020
Երեքշաբթի, 21 Հուլիսի 2020 22:17

Էպիկենտրոն 21.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 21 Հուլիսի 2020 20:15

Անցուդարձ 21.07.2020

Published in Անցուդարձ

ԲՈՒՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել սկզբում ԳԹԿ-ի, ապա ԱԺ-ի շենքի դիմաց: Դժգոհության պատճառը ընդունելության նոր կարգն է, համաձայն որի գերակայությունը տրվում է ընդունելության ցուցակում նշված առաջին հայտին: Ակցիայի մասնակիցները պահանջել են ԲՈՒՀ-երում ավելացնել տեղերի քանակը, միջին ու բարձր միավորներ գրանցած դիմորդներին հնարավորություն տալ սովորելու՝  հետագայում գնահատականով պայմանավորված կրճատումների պայմանով:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Դատարանը քննության է առել թե՛ պաշտպանական և թե՛ տուժող կողմերի նախապես ներկայացրած միջնորդությունները: 2-րդ նախագահի պաշտպանները միջնորդել են լրացնել դատակոչը և հարցաքննության հրավիրել 2008 թ.-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ՍԴ անդամներին, ինչպես նաև գործում ներգրավվածություն ունեցող այլ անձանց՝ այդ թվում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին: Տուժող Սերգեյ Եղիազարյանի  ներկայացուցիչն էլ միջնորդություն էր ներկայացրել դատախազների ինքնաբացարկի վերաբերյալ: 

Ուշագրավ զարգացումներ ադրբեջանա-վրացական դիվանագիտական հարաբերություններում: Պաշտոնական Թբիլիսին ապատեկատվություն է համարել ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը, թե իբր, Սերբիայից և Ռուսաստանից Վրաստանի տարածքով զենք է տեղափոխվել Հայաստան: Չնայած Վրաստանի հերքմանը, Բաքուն այսօր հայտարարել է, որ Սերբիայի կողմից Հայաստանին զենք վաճառելու հարցը քննվում է: «Սերբիայում Ադրբեջանի դեսպանին տրվել են համապատասխան հանձնարարականներ»,-ասել է Ալիևի օգնականը: Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունությանը՝ նշելով,որ Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով իր ձևակերպմամբ՝ «իմիտացիոն բնույթի» բանակցությունների:

Ռազմական ավիացիոն համալսարանում այսօր ցուցադրվել են Տավուշում ռազմական գործողությունների ընթացքում խոցված ադրբեջանական անօդաչու սարքերի մնացորդները: Մեր տղաները խոցել են 14 անօդաչու , որոնց մեծ մասը հարվածային են: Համալսարանի պետը հպարտացել է՝ իսրայելական գերհզոր, թանկարժեք և խոցման նախադեպը չունեցող Հերմես 900-ը փշուրների է վերածել ավիացիոն համալսարանի նախկին կուրսանտը: Գեներալ-մայոր Դանիել Բալայանն ընդգծել է՝ Տավուշի ռազմական գործողություններն Ադրբեջանի խայտառակությունն են:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ 2 բանաձև է հաստատել, մեկը՝ հակահայկական, մյուսը՝ հօգուտ Հայաստանի: Վերջինը հայամետ կոնգրեսական Ֆրանկ Փալոնի՝ Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխության առաջարկն է, որով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի: Իսկ մյուսը, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ, պատմության ամենահակահայկական բանաձևն է ԱՄՆ Կոնգրեսում: Զեկույցը վերաբերում է Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակին, որում, քաղաքագետի գնահատմամբ, կան խայտառակ ձևակերպումներ:

Սպորտային և էքստրեմալ տուրիզմը զբոսաշրջության կարևոր բաղադրիչներից է: Ամբողջ աշխարհում այն մեծ զարգացում է ապրում՝ ապահովելով մեծ եկամուտներ: Շատ երկրներ աշխարհին ներկայանում են իրենց հանրահայտ ստադիոններով, էքստրեմալ և սպորտային տարբեր կենտրոններվ: Ի՞նչ հնարավորություն ունի մեր երկիրն այս առումով և ի՞նչ վնասներ է հասցրել ոլորտին կորոնավիրուսի համավարակը:  

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։