Items filtered by date: Երեքշաբթի, 19 Մայիսի 2020
Երեքշաբթի, 19 Մայիսի 2020 22:05

Էպիկենտրոն 19.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կորոնավիրուսից ամենաշատը տուժած տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներն այսօր խորհրդարանում էին՝ մասնակցելու ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի նախաձեռնած աշխատանքային քննարկմանը: Ավելի քան 3 ժամ տևած հանդիպմանը տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են համաճարակային իրավիճակով ստեղծված խնդիրները: Նրանք հայտարարել են, որ կառավարությունից ողջամիտ ժամկետով վարկային արձակուրդ են ակնկալում:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն»-ն արդեն երկրորդ օրն է, ինչ սահմանված կարգով վերսկսել է աշխատանքը: Թեև քաղաքացիները գոհունակություն են հայտնում մետրոյի վերագործարկման համար, այդուհանդերձ, ըստ Մետրոպելիտենի մամուլի քարտուղարի, ուղևորների թվի կտրուկ նվազում է արձանագրվել: Ինչպե՞ս է ընթանում ստորգետնյա տրանսպորտային ծառայությունը և ի՞նչ քայլերի են դիմում տեղում աշխատող իրավապահները՝ անվտանգության կանոնները շրջանցող քաղաքացիների նկատմամբ: Նազելի Ստեփանյանի անդրադարձը:

Մի քանի օրից կորոնավիրուսի ախտանշաններ չունեցող կամ թեթև ախտանշաններ ունեցող հարյուրավոր քաղաքացիներ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում,- հայտնել է առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ ռազմավարության փոփոխության համար պատճառ է հանդիսացել կորոնավիրուսով հիվանդների թվի աճը: Բժիշկ Հայկ Մանասյանի կարծիքով, քաղաքացիներին մեկուսացնելով, կառավարությունը գնացել է սխալ ճանապարհով:

Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում եղել է մեկ հարց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Դրանով առաջարկվում է մեղմացնել ազատ տեղաշարժման պահանջը խախտելու համար նախատեսված տուգանքի չափը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դիմակ կրելու պահանջին: Եթե գործող կարգավորումներով պահանջը խախտելու դեպքում տուգանքը 100-250 հազար է, առաջարկվող օրինագծով այն նվազել է՝ դառնալով 10.000 դրամ: 

Համավարակի ընթացքում Հայաստանի կառավարությանը հաջողվել է կանխել գնաճը, սակայն վարակվածների թվի աճը՝ ոչ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքում Հայաստանի և Բելառուսի ղեկավարներն անդրադարձել են ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակադարձել է Փաշինյանին և Լուկաշենկոյին` նշելով,որ միասնական սակագինը հնարավոր է միայն միասնական շուկայի պայմաններում` միասնական բյուջեով և հարկային միևնույն համակարգով:

Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում կոչ է արել ամենայն լրջությամբ վերաբերվել COVID-19-ին և տուրք չտալ շրջանառվող լուրերին, թե «կորոնավիրուս չկա» կամ որ «վարչապետը դիմակի բիզնես է անում»: Կառավարության ղեկավարը ընդգծել է, որ եթե համավարակի դինամիկան չկոտրվի, վերակենդանացման բաժանմունքները լցվելու են պացիենտներով, մահվան դեպքերը ավելանալու են, և իշխանությունը ստիպված է լինելու դարձյալ խիստ սահմանափակումներ մտցնել։

Հայաստանի երկրորդ նախագահի դատարան չներկայանալու պատճառով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է: Իզմիրլյան ԲԿ –ից տեղեկացրել են, որ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ նիստին: 2-րդ նախագահը, հիշեցնենք, վիրահատվել է մայիսի 12-ին: Նիստից հետո նրա պաշտպանը հայտարարել է՝ «հերթական վիրահատության անհրաժեշտությունը չէր լինի, եթե Ռոբերտ Քոչարյանը չգտնվեր քրեակատարողական հիմնարկում»:

Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում եղել է մեկ հարց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Դրանով առաջարկվում է մեղմացնել ազատ տեղաշարժման պահանջը խախտելու համար նախատեսված տուգանքի չափը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է դիմակ կրելու պահանջին: Եթե գործող կարգավորումներով պահանջը խախտելու դեպքում տուգանքը 100-250 հազար է, առաջարկվող օրինագծով այն նվազել է՝ դառնալով 10.000 դրամ:

Կրթօջախ՝ հիմնված հայ ժողովրդի ազատագրական պայքարի փառահեղ հաղթանակի վրա: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը արդեն 26 տարի Զինված ուժերի համար ռազմական կառավարման մասնագետներ է պատրաստում: Բակալավրիատում կուրսանտները, սովորելով 4 տարի, ձեռք են բերում մոտոհրաձգային, հրետանային, հետախուզական, ինժեներասակրավորային, տանկային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությունները: Շուտով կմեկնարկեն ընդունելության քննությունները: Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ համալսարանը ցուցադրել է կարողությունները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։