Items filtered by date: Երկուշաբթի, 18 Մայիսի 2020
Երկուշաբթի, 18 Մայիսի 2020 22:00

Էպիկենտրոն 18.05.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօրվանից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումները ևս ամբողջ ծավալով վերսկսել են ծառայությունների մատուցումը: Չնայած համաճարակային իրավիճակին և կորոնավիրուսի տարածման վտանգին, այսօր քաղաքացիների հսկայական հերթ է գոյացել: Նրանք դժգոհել են սպասարկման դանդաղ գործընթացից: ՃՈ հաշվառման-քննական բաժնի պետը կուտակումները բնական է համարել՝ հաշվի առնելով, որ ստորաբաժանումը 2 ամիս սպասարկում չի իրականացրել: Այդուհանդերձ, ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Ոստիկանությունը գերբեռնվածության խնդիրը լուծելու համար:

28 տարի առաջ այս օրը Բերձորի ազատագրմամբ Արցախը վերամիավորվեց Մայր Հայրենիքին: Կյանքի ճանապարհն Արցախին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր, շրջափակման պայմաններում նորանկախ երկիրը հակառակորդից բացի նաև սովի դեմ էր պայքարում: Այդ նույն ճանապարհով 1994-ից մարդիկ գալիս ու հաստատվում են Բերձորում՝ վստահ, որ այս տեմպերով քաղաքն արագ կթոթափի պատերազմի շունչը:

Սկանդալային բացահայտումներ են հրապարակվել Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով նիստին: Դատարանը շարունակում է հետազոտել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, որի շրջանակում այսօր հրապարակել է Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան նամակագրությունը: Գրառումը, մասնավորապես, վերաբերել է հեմոդիալեզի շուկայում մրցույթին մասնակցող ընկերություններին ու գնումների ընթացակարգին:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը երկրորդ անգամ հարցաքննության է հրավիրել 2016 թ.-ին ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած, այժմ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին: Նիստից հետո գեներալը հայտարարել է, որ հետախուզության վերաբերյալ ցանկացած հրապարակում բխում է Ադրբեջանի շահերից: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հստակեցրել է հրապարակման ենթակա դրվագների շրջանակը:

2018 թվականին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սմբատ Գոգյանը նշանակվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ: Ֆեյսբուքյան տիրույթում այս նշանակումը լայն արձագանք գտավ, մասնավորապես, Գոգյանի ոչ ստանդարտ գրառումների, նկարների մասին բարձրաձայնեցին: Գոգյանն անցավ աշխատանքի, սակայն, երկու տարի անց պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց: Երիտասարդ պաշտոնյան պարզաբանել էր, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ: Մեր գործընկեր Հասմիկ Օհանյանն է զրուցել նրա հետ:

Մոտ 2 ամիս դադարից հետո հանրային տրանսպորտն այսօր առավոտյան վերսկսել է աշխատանքը՝ հատուկ ռեժիմով: Դիմակ և ձեռնոց կրելը պարտադիր է վերգետնյա տրանսպորտում՝ բացառությամբ տրոլեյբուսների: Կանգնած ուղևորներ տեղափոխելն արգելվում է: Արդյոք քաղաքացիները հետևու՞մ են տրանսպորտից օգտվելու նոր կանոններին, և ի՞նչ վիճակում են երթուղայիններն ու ավտոբուսները դուրս բերվել շահագործման:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։