Items filtered by date: Շաբաթ, 07 Մարտի 2020
Շաբաթ, 07 Մարտի 2020 20:15

Անցուդարձ 07.03.2020

Published in Անցուդարձ
Շաբաթ, 07 Մարտի 2020 18:05

Էպիկենտրոն 07.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Սահմանին կանգնած սպան ավելի պաշտպանված է, քան երկրի ներսում: Երկրի ներսում կարող են սպային ջարդել, փշրել ու աշխարհով մեկ հայտարարել՝ «մեր դեմը խաղ չկա, ինչ ուզենք, կանենք»,- Մուրացան զինվորական կլինիկական հոսպիտալի դիմաց հայտարարել է մոտ վեց ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը: Հոսպիտալի դիմաց բողոքի ակցիա անցկացնող Մխիթարյանի հայրը, հարազատներն ու ընկերները պահանջել են արդար քննություն: Հիշեցնենք՝ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ երեկ ազատ է արձակվել:

Մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Ներկայացված է Դալիի և Պիկասոյի 260 ստեղծագործություն՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի հավաքածուն: Այն մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ. Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում: Երկրի ղեկավարը շրջել է Գյուլագարակ համայնքում, ծանոթացել ճանապարհի նորոգման աշխատանքներին, ապա այցելել Ստեփանավանի Դենդրոպարկ: Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է այնտեղ առկա ծառատեսակներին, ապա մայրու սերմ ցանել, որը կտնկի հոկտեմբերի 10-ին՝ 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում: «10 միլիոն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը»,-ասել է վարչապետը և բոլոր սփյուռքահայերին հրավիրել մասնակցելու նախաձեռնությանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Դենդրոպարկի պատասխանատուների հետ քննարկել է պարկի զարգացման հեռանկարները, կարևոր համարել հետևողական աշխատանքները զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ:

1995-ի հունվարի 17 –ը ճապոնացիները երբեք չեն մոռանում:Այդ օրը վաղ առավոտյան գրանցված ավերիչ երկրաշարժը հազարավոր կյանքեր խլեց: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է Կոբեում, շրջել քաղաքում, զրուցել երկրաշարժը վերապրած քաղաքացիների հետ, արձանագրել՝ աղետից հետո վատ հուշերն ու ավերված քաղաքի մասին պատկերները միայն թանգարաններում են մնացել:

Արցախում սուր շնչառական վարակների եւ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակվում են: Մինչև այսօր վարակվածության դեպք չի հայտնաբերվել, իսկ ուսումնական հաստատություններում պարապմունքները կվերսկսվեն մարտի 9-ին:Պատմում է Արցախի մեր գործընկեր Սամվել Բալայանը:

Վաղվանից մեկնարկում է Կանանց միամսյակը: Գարունը, բնության զարթոնքն ազդարարող տոնին՝  մարտի  8-ին, պատրաստվում են բոլորը: Ի՞նչ անակնակալներ են իրենց սիրելիներին մատուցելու պատգամավորները և ի՞նչ խորհուրդ ունի Կանանց միջազգային օրը  խորհրդարանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար: Կնամեծար պատգամավորները «Էպիկենտրոն»-ի տեսախցիկի առաջ անկեղծացել են, պատմել, թե ինչպե՞ս են պատրաստվում  հիշարժան դարձնել իրենց սիրելիների տոնը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։