Items filtered by date: Հինգշաբթի, 20 Փետրվարի 2020
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2020 22:00

Էպիկենտրոն 20.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 20.02.2020

Published in Անցուդարձ

Այսօր նիստ է գումարել Բարձրագույն դատական խորհուրդը: Օրակարգում եղել է մեկ հարց՝ վերանայել մեկ տարի առաջ կայացրած որոշումը և վերականգնել դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները: Հիշեցնենք՝ ԲԴԽ-ն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցրել էր 2019 թվականի փետրվարին: Մելքումյանը դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ-ի որոշումը ճանաչել էր հակասահմանադրական: Մելքումյանի փաստաբանի խոսքով՝ դատավորը պատրաստ է վերադառնալ Հայաստան և անցնել լիազորությունների կատարմանը:

«Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնում բացված «Արարատբանկի» մասնաճյուղը տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները: Իսկ ոսկերչական գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար բանկն առաջարկում է շահավետ ծառայություն. «Արարատբանկը» քչերից մեկն է Հայաստանում, որը վաճառում է բանկային ոսկի՝ ստանդարտացված ձուլակտորներ: Կտրամադրվեն նաև փոքրածավալ վարկեր առանց գրավի: Բանկի ղեկավարությունը վստահ է, որ իրենց ծառայությունները կնպաստեն այստեղ գործող ընկերությունների զարգացմանը:

Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների մարզիչներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունում իրենց սաների ելույթները: Հունահռոմեականների համար առաջնությունը հաջողված էր՝ 4 մեդալ, որից երկուսը ոսկե: Ազատ ոճում թեև մեկ մեդալ նվաճել ենք, բայց մարզիչները արդյունքից այնքան էլ գոհ չեն: Առաջիկայում արդեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերն են: Հունահռոմեական ոճում արդեն իսկ հայտնի է, թե ովքեր են մեկնելու մրցավայր:

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի դատավարությունը թևակոխել է եզրափակիչ փուլ: Այսօր տեղի ունեցած նիստում դատարանը պետք է հարցաքններ ամբաստանյալին, սակայն Հայկ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել որևէ հարցի: Այնուհետև մեղադրող դատախազը հրապարակել է Սարգսյանի նախաքննական ցուցմունքները, որոնցում հակասություններ է արձանագրել: Դրանք փորձել է հիմնավորել մեղադրյալի պաշտպանը: Նիստի ընթացքում հրապարակվել է նաև տուժողի հոր ցուցմունքը, որտեղ ուշագրավ դրվագ է առկա եղել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ:

Ներկայացվող տեսանյութը Մասիսի բժշկական կենտրոնում 5.5 կգ քաշով ու 60 սմ հասակով ծնված Մարկի մասին է: «Էպիկենտրոն»-ին փոքրիկի մայրը պատմել է, որ ծնվելուց մոտ քսան օր առաջ երեխան 3.5 կգ է կշռել, իսկ հետո բուժանձնակազմին զարմացրել իր ավելացած երկու կիլոգրամ քաշով: Մարկի մայրը նաև ասել է, որ փոքրիկը շատ խելոք է, միայն թե պիտի անպայման կուշտ լինի: Մեր գործընկեր Աիդա Կարապետյանն է հյուրընկալվել նորածին հսկայի բնակարանում:

Կառավարությունը 3 միլիարդ 447 միլիոն դրամ կհատկացնի սահմանադրության հանրաքվեի անցկացման համար: Գործադիրի հերթական նիստում որոշում է ընդունվել: Գումարի հիմնական մասը կհատկացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվե կազմակերպելու համար, մնացածն էլ՝ տեղամասերում տեսախցիկների տեղադրման, ուղիղ հեռարձակման ապահովման համար, նաև ոստիկանությանը՝ ծանուցագրեր տպելու և քաղաքացիներին ծանուցելու համար: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի մայիսի 23-ի շաբաթ օրը: Ըստ այդմ, մայիսի վերջին շաբաթվա 4 օրերը ոչ աշխատանքային են լինելու: Գործադիրի աշխատանքային հինգշաբթին ամփոփել է Հասմիկ Օհանյանը:

Հինգշաբթի, 20 Փետրվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 20.02.2020

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։