Items filtered by date: Երեքշաբթի, 08 Դեկտեմբերի 2020
Երեքշաբթի, 08 Դեկտեմբերի 2020 22:18

Էպիկենտրոն 08.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Օրեկան Հայաստանը կորցնում է 40 մլն դոլար: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Հայտարարություններով են հանդես եկել նաև մյուս պատգամավորները: Հիմնականում քննադատության է ենթարկվել իշխանության վարած քաղաքականությունը՝ ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո: Ընդդիմադիրները մտահոգություն են հայտնել նաև թուրք-ադրբեջանական մոտալուտ վտանգի վերաբերյալ, փոխարենը իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսել է Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների հաստատման մասին:

Վարչապետի հրաժարականի պահանջին այսօր միացել են նաև մի խումբ մտավորականներ: Նրանք քննարկել են, թե ո՞րն է ներկա իրավիճակում մտավորականի դերը, ճանապարհներ նախանշել, որ հնարավորինս անկորուստ մեզ կհանի այս վիճակից: «Նիկոլ Փաշինյանի մնալը նշանակում է, որ Հայաստանն էլ կկորցնենք»,-ասել են մտավորականները՝ ընդգծելով, որ հանցավոր դիլետանտիզմը սպառնալիք է մեր անվտանգության համար:

Թեժ բանավեճ «Իմ քայլը»-ի և ընդդիմադիր խմբակցությունների միջև: Իշխանականները չեն համաձայնել բաց ռեժիմով քննարկել ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած հարցը՝ հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու վերաբերյալ: Էդմոն Մարուքյանը իշխող խմբակցությանը մեղադրել է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Ի վերջո, քննարկումը տեղի է ունեցել դռնփակ: Միջազգային կառույցներին ուղղված ԱԺ-ի ուղերձն ընդունվել է միաձայն:

Անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին հավաքվել էին Էջմիածնի զորամասի տարածքում,որտեղից իրենց որդիները պատերազմ էին մեկնել: Անցել է 49 օր, սակայն զավակներից դեռ որևէ լուր չունեն: Հանդիպել են թե’ ՊՆ, թե’ կառավարության պաշտոնյաների հետ, դիմել են Կարմիր Խաչին ու ՌԴ դեսպանությանը: Շատերն այլևս սպասելու ուժ և ցանկություն չունեն: Անհետ կորած զինծառայողների հարազատներց ոմանք, այսուհանդերձ, այսօր կրկին գնացել են ՊՆ, նստացույց սկսել մինչև հերթական պատասխանը ստանալը:

Մայրաքաղաք Երևանից բացի անհնազանդության գործողություններ են անցկացել նաև մարզերում: Քաղաքացիները փակել են փողոցները, միջպետական մայրուղիները, շրջափակել մարզպետարանների շենքերը: Իրավիճակն առավել թեժ է եղել Արարատի մարզում, որտեղ մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմակիցները բախումներ են հրահրել ցուցարարների հետ, ոստիկանությունն էլ բերման է ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նրանցից դաշնակցական Գերասիմ Վարդանյանը հայտնել է, որ Արտաշատի բաժնում ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել:

Հայոց երկու կաթողիկոսները հանդես են եկել ուղերձներով: Գարեգին 2-րդն ու Արամ Առաջինը պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և կոչ են արել Ազգային ժողովին սահմանադրական ճանապարհով ձևավորել ազգային համաձայնության նոր կառավարություն: «Հայաստանը նման է ահավոր փոթորկի մատնված անղեկ նավի»,-իր ուղերձում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը: Գարեգին 2-րդն էլ ընդգծել է՝ միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կկարողանա կարգավորել մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։