Items filtered by date: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2019
Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2019 22:59

Դրայվ նյուզ 28.09.2019

Published in Դրայվ նյուզ
Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2019 22:18

Էպիկենտրոն 28.09.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2019 20:00

Անցուդարձ 28.09.2019

Published in Անցուդարձ

Այսօր Արցախի մայրաքաղաքի օրն է: 1923 թվականին Վարարակն բնակավայրը Ստեփանակերտ անունը ստացել է ի պատիվ Ստեփան Շահումյանի: Քաղաքի անվանակոչման 96-րդ տարեդարձը նշանավորվել է տոնակատարություններով, որոնց մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը:

Զինված ուժերի զորամասերից մեկը քանի օր է համալրված է ինժեներական զորքերի հարյուրավոր պահեստազորայիններով: Այսօր պահեստազորային ինժեներ-սակրավորները ցուցադրել են ռազմական ու մասնագիտական կարողությունները, իհարկե՝ ոչ բոլոր: «Էպիկենտրոն»-ի լրագրող Հայկ Նավասարդյանն է սեփական մաշկի վրա զգացել այն, ինչ զգում են սովորաբար ինժեներական զորքերի զինծառայողները:

Գեղարքունիքի մարզում այսօր բացվել և վերաօծվել է Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Տարիներ շարունակ ավերված վիճակում գտնվող հոգևոր կառույցը վերականգնվել, հիմնանորոգվել է նորատուսցի ուկրաինաբնակ գործարար Խաչիկ Կարապետյանի բարերարությամբ: Եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են արտերկրից ժամանած հյուրեր, Սփյուռքից ու Հայաստանի տարբեր վայրերից ժամանած բազմաթիվ հավատավորներ:

Ամբերդում «Արվեստ ու ժամանց» խորագրի ներքո մեկնարկել են «Եվրոպական ժառանգության օրերը»: Ծրագրի ընթացքում Հայաստանի ամբողջ տարածքում կանցկացվեն մշակութային տարբեր միջոցառումներ: «Եվրոպական ժառանգության օրերը» նշվում են ամեն տարի աշնանը, Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 երկրներում: Հայաստանը ծրագրին միացել է 2000 թվականին:

«Ընդամենը 24 ժամվա ընթացքում Հայաստանում ձևավորվել է գործող բանակին համարժեք ևս մեկ բանակ»,- երկրում ընթացող աննախադեպ ռազմավարական զորավարժությունների մասնակիցների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, շրջել վրանային ավանում, ծանոթացել կենցաղային և սննդի պայմաններին: Պահեստազորի պարապմունքներին, մարտական պատրաստվածությանը ծանոթանալուց հետո երկրի ղեկավարն արձանագրել է՝ «Երկիրն այս զորավարժությունների արդյունքում ցույց տվեց իր մարտունակությունը»:

Մինչև տարեվերջ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվը կանցնի 10 հազարը: Հայաստանում Չինաստանի դեսպանի համոզմամբ՝ զբոսաշրջիկների երկարաժամկետ հոսքի ավելացմանը կնպաստի Հայաստանի ու Չինաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը։ Առաջիկայում ավարտին կհասցվի համաձայնագրի վավերացման գործընթացը: 2015թ.-ին Չինաստանից Հայաստան է եկել մոտ 2–3 հազար զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարի` արդեն մոտ 9 հազար։ Թիան Էրլունը մի քանի ժամ տևած ասուլիսի ընթացքում ամփոփել է հայ-չինական բազմակողմ օրակարգը:

Ոստիկանությունը հայտնաբերել և բերման է ենթարկել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու և ճնշումների ենթարկելու համար կասկածվող անձին: Համաձայն ԲԴԽ հաղորդագրության՝ երեկ մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Միջադեպից որոշ ժամանակ անց Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը լուծվել է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։