Items filtered by date: Շաբաթ, 24 Օգոստոսի 2019
Շաբաթ, 24 Օգոստոսի 2019 20:00

Էպիկենտրոն 24.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի շենքերի բնակիչները ահազանգում են՝ աղբահանության հարցը կրիտիկական վիճակում է, համաճարակի լուրջ վտանգ կա. առնետները վխտում են, միջանցքներում ու շենքերի հարակից բակերում աղբի կույտեր են գոյացել: Բազմաբնակարան շենքերից աղբը այնքան ժամանակ չի մաքրվել, որ աղբատարները վերից վար խցանված են: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը գնացել է բնակիչների ահազանգի հետքով:

Երևանում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են հեղինակի հին ու նոր ստեղծագործությունները: Նկարիչը խոսել է ստեղծագործական հաջողությունների, առկա խոչընդոտների և առաջիկա անելիքների մասին: Չնայած պատկառելի տարիքին՝ նա չի պատրաստվում դադարել ստեղծագործել, խոստանում է մոտ ապագայում հանդես գալ նոր աշխատանքերով:

Սահմանամերձ Տավուշի մարզի՝ հակառակորդի  թիրախում գտնվող Ներքին Կարմիր Աղբյուր համայնքի դպրոցում սեպտեմբերի 1-ին ընդառաջ աշխույժ եռուզեռ է: Վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտված  են, հիմա մաքրում են փոշին, դասավորում դասասենյակները: Սահմանագոտում գտնվող դպրոցի տնօրենն ու  ուսուցիչները, սակայն, մեկ երազանք ունեն՝ երեխաներին տալ լիարժեք կրթություն: Ուզում են, որ ,այսպես ասած, երկկոմպլեկտ դասարաններ այլևս չլինեն: Երբ մեկ դասաժամի ընթացքում ուսուցիչը միաժամանակ աշխատում է տարբեր դասարանների հետ, բնականաբար տարբեր գրքերով ու ծրագրերով: Ներքին Կարմիր Աղբյուրից Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութը:

Արցախում շարունակվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածուներ: Ստեփանակերտում քաղաքապետի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու: Իսկ ահա Մարտունու շրջանում համայնքի ղեկավարի պաշտոնին առաջին անգամ հավակնում են նաև կանայք: Վերջին 10 տարվա կտրվածքով սա թերևս ամենաուշագրավ նորությունն է:

Քաղաքացիները շարունակում են բոյկոտել Ամուլսարի շահագործումը, իսկ իշխանությանը չի հաջողվում երկխոսության դաշտ բերել  ցուցարարներին: Ընդդիմադիրներն առաջարկում են հանրաքվե անցկացնել, իշխանության ներկայացուցիչներն էլ դեմ են, գտնում են, որ հարցը նեղ մասնագիտական է, և բազմաթիվ քաղաքացիներ չեն կարող կոմպետենտ կարծիք հայտնել հարցի վերաբերյալ: Մինչդեռ իշխող «Իմ քայլ»-ի շարքերում տարընթերցումների պակաս չկա: Իշխանությունը խնդրի լուծման համար այլընտրանքային տարբերակ է առաջարկում: Վաչիկ Գրիգորյանի տեսանյութը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։