Items filtered by date: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2019
Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2019 22:06

Էպիկենտրոն 21.12.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2019 20:00

Անցուդարձ 21.12.2019

Published in Անցուդարձ

Ստեփանակերտում այսօր բացվել է բարերար Լեւոն Հայրապետյանի կիսանդրին: Միջոցառմանը ներկա են եղել նախագահ Բակո Սահակյանը, Հայրապետյանի հարազատնեը, նրան ճանաչող մեծաթիվ հյուրեր Արցախից ու արտերկրից: Բակո Սահակյանը կարեւորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը, օրինակելի համարել Լեւոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման գործում:

Ֆրանկլին Գոնսալես անվամբ Պրահայում հայտնաբերված Նարեկ Սարգսյանն արդեն Հայաստանում է:  Այսօր ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին Չեխիայից տեղափոխվել է Հայաստան: Ոստիկանապետի պաշտոնակատարն ասել է, որ Սարգսյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկում: Այսօր ձերբակալվել է նաև Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձը, որն, ըստ ոստիկանության, «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք էր առաջարկել: ԲԴԽ-ն էլ համաձայնություն է տվել դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար: 

«Հայ-ռուսական հարաբերությունները 2019-ին և նոր հնարավորությունների պատուհան». այս խորագրով Եվրասիական տնտեսական ակումբի 6-րդ համաժողովին մասնակցել են Հայաստանից ու ԵԱՏՄ անդամ երկերներից տնտեսագետներ, փորձագետներ: Մասնակիցներն արձանագրել են՝ Հայասատան-ԵԱՏՄ հարաբերություններն ուժեղանում են: ԱԺ-ի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատել է՝ թեև առաջընթացն ակնառու է, բայց դեռ կան չլուծված հարցեր ,որոնք պետք է օր առաջ լուծել:

Երևանի ավագանիում «Լուսավոր Հայաստան» կուսակցության միակ ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանն ասել է, որ իր մնալու կամ հեռանալու մասին վերջնական որոշումը կհրապարակվի աշխատանքային շաբաթվա սկզբին: Նա նշել է, որ այդ հարցով քննարկումները շարունակվում են և ինչպիսին էլ լինի որոշումը, ինքը համաձայն կլինի: Ի դեպ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր նշել է հիմնադրման 4-րդ ամյակը: Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու են իրենց ծնունդը նշել միայն յուրայինների մասնակցությամբ:

«Հայաստանի բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկն աշխարհում». Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր խնդիր է դնում հայկական զինված ուժերի առաջ: Երկրի ղեկավարն այսօր մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, շնորհավորել պաշտպանական համակարգի կարևորագույն կրթական հաստատություններից մեկի տարեդարձը: «Վազգեն Սարգսյանի համալսարանը ձևավորվել է այն ժամանակաշրջանում, երբ հայոց բանակը, գտնվելով կազմավորման փուլում, միևնույն ժամանակ տրիումֆ էր ապրում՝ վայելելով իր փառքը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակի առթիվ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Բարգավաճ Հայասատան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը թվեր է ներկայացրել: Պատգամավորը ցավով է նշել,որ այսօր մեր երկրում կատարվող ներդրումների ծավալը խիստ անբավարար է, իսկ ներդրողների հետ աշխատանքը պատշաճ չի կազմակերպվում: «Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է տարեկան 1.5-ից 2 մլրդ դոլար, որը չկա»,- հայտարարել է Միքայել Մելքումյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։