Items filtered by date: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019

«Երեկ տեղի ունեցած պատմական քվեարկությամբ ԱՄՆ-ը միացավ Ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը»,- ԱԺ-ի արտահերթ նիստի մեկնարկին հայտարարել է Արարատ Միրզոյանը: Նա երեք խմբակցությունների անունից միացել է Սենատին և Ներկայացուցիչների պալատին ուղղված շնորհակալություններին: Իսկ նիստի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկել են կառավարության ներկայացրած օրինագծերը: Դրանցից մեկով սահմանվում է, որ խոշտանգումների միջոցով կորզված ցուցմունքները բացառելու համար ոստիկանության բաժանմունքներում կտեղադրվեն տեսաձայնագրող սարքեր:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ հարաբերությունների օրակարգի հարց չէ, Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ, ինչպես Հայաստանի բոլոր նախկին կառավարությունները, այնպես էլ իր կառավարությունն արձանագրում է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Պաշտպանության ոլորտի հատկացումների վերաբերյալ խորհրդակցությանը վարչապետը ևս մեկ անգամ գնահատանքի խոսքեր է հնչեցրել ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևի առթիվ և անդրադարձել տարածաշրջանում Թուրքիայի վարած ապակառուցողական և ագրեսիվ քաղաքականությունը: «Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և ՀՀ-ի համար: Միջազգային հանրությունը պետք է Թուրքիային քաջալերի, որպեսզի նա վերագնահատի և վերանայի իր դերը մեր տարածաշրջանում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզում ամփոփել է սոցիալական ուղղվածության նախաձեռնությունը: Հիմնադրամն ամբողջ տարվա ընթացքում մարզում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, որից օգտվել է սոցիալապես անապահով ավելի քան 2000 ընտանիք: Այս տարի վերջին անգամ անցկացված նախաձեռնությունն ընդգրկել է Արմավիր քաղաքն ու հարակից համայնքները: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ առաջնահերթություն է տրվել առավել խոցելի խմբերին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզում ամփոփել է սոցիալական ուղղվածության նախաձեռնությունը: Հիմնադրամն ամբողջ տարվա ընթացքում մարզում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, որից օգտվել է սոցիալապես անապահով ավելի քան 2000 ընտանիք: Այս տարի վերջին անգամ անցկացված նախաձեռնությունն ընդգրկել է Արմավիր քաղաքն ու հարակից համայնքները: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ առաջնահերթություն է տրվել առավել խոցելի խմբերին:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։