Items filtered by date: Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2019 22:15

Էպիկենտրոն 12.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2019 20:30

Անցուդարձ 12.11.2019

Published in Անցուդարձ

ԱԺ-ում այսօր հայտարարությունների ժամ էր: Իշխող և ընդդիմադիր խմբակցությունների անդամներն անդրադարձել են հանրությանը հուզող հրատապ խնդիրներին: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է Հայոց լեզվի անհրաժեշտությունն ու դրա դերի բարձրացումը: Շարունակվել են նաև պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծի շուրջ քննարկումները: Խորհրդարանում մթնոլորտը շիկացել է և վերածվել թեժ բանավեճի: «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների հայտարարություններին ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորները արձագանքել են շատ կոշտ: ԲՀԿ-ականները խորհուրդ են տվել իշխանությանը լինել ավելի կառուցողական:

Մարտի մեկի գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստում ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին: Հիմքն, ըստ պաշտպանների, այն է, որ դատավորը, մեկ այլ գործով հենվելով եվրոպական դատարանի որոշումների վրա, խափանման միջոցը փոխել է գրավով: Դատարանը, սակայն, մերժել է պաշտպանների միջնորդությունը:

Բավական լարված մթնոլորտում աշխատանքն է վերսկսել խորհրդարանը: Կրքերը թեժացել են ընդդիմության ներկայացրած և հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերի քննարկման ժամանակ: Խորհրդարանական մեծամասնությունը «Բարգավաճ Հայաստան»-ի նախագծերին դեմ է քվեարկել: ԱԺ նախագահին և իշխող ուժի ներկայացուցիչներին դուր չի եկել հատկապես Գևորգ Պետրոսյանի ելույթը՝ նույնասեռականներին ու սեռափոխված անձանց վերաբերյալ նախագծի վերաբերյալ, որոնցից մեկով արգելվելու էր նրանց ամուսնությունը, մյուսով՝ երեխայի որդեգրումը: «Իմ Քայլ»- ի պատգամավորները հանդես են եկել խրատական ելույթներով: Նրանց արձագանքել և կառուցողական դաշտում աշխատելու կոչ է արել Նաիրա Զոհրաբյանը: «ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք Ազգային ժողովի դահլիճում որևէ մեկը չի վաստակել»,- հայտարարել է պատգամավորը:

Երևանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ 2019» միջազգային համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական և մասնավոր սեկտորների ներկայացուցիչները: Քննարկվում են ԵԱՏՄ տարածքում արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության կանխարգելման խնդիրները:

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովի բացմանը, որից հետո ելույթ է ունեցել համաժողովի վարպետաց դասին: «Անհնար է հասկանալ, թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը պատրաստվում իր տարածքային ամբողջության մեջ ներառել Լեռնային Ղարաբաղը ՝ առանց նրա հետ բանակցելու»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը: Մոտ կես ժամ տևած դասի ընթացքում Փաշինյանը հասցրել է պատասխանել նաև ադրբեջանցի բլոգերի հարցերին: «Ես անձամբ պատրաստ եմ սկսել երկխոսություն ոչ միայն Ադրբեջանի իշխանության, այլև ուղիղ Ադրբեջանի ժողովրդի հետ, քանի որ մենք շատ հարցեր ունենք քննարկելու»,- հայտարարել է Հայաստանի ղեկավարը: Վարպետաց դասից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Երեքշաբթի, 12 Նոյեմբերի 2019 16:30

Մուլտիկնիկ 12.11.2019

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։