×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 20 Մարտի 2018
Երեքշաբթի, 20 Մարտի 2018 23:55

Պառլամենտ 20.03.2018

Published in Պառլամենտ

Հայ բռնցքամարտիկները Օլիմպիական ավանում վերջին մարզումներն են անցկացնում մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից առաջ: Հավաքականի մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այս մրցաշարին կմասնակցի 7 մարզիկ:

Շիրակի պետական համալսարանից հեռացված երկու դասախոսներին՝ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աշխատանքի վերադարձնելու նպատակով ԲՈՒՀ-ի ուսանողական խորհուրդը ստորագրահավաք է սկսել, դիմել են հանրապետության նախագահին և դասադուլ են հայտարարել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Շիրակի պետական համալսարանի աշխատակից Գագիկ Համբարյանն անդրադարձել էր կրթօջախի ռեկտորի գործունեությանը՝ վերնագրելով այն «Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընդունելության կոպուպցիոն սխեմաները»:

Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում ծրագրի  ընթացքում քննարկել են Ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումըԵրկու օր շարունակվող քննարկման ընթացքում կողմերը կուսումնասիրեն վատ վերաբերմունքի արդյունավետ քննության ձեւերը: Հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ցանկացած գործակցության մարդու իրավունքների խնդիրների լուծման համար:

Մեկնարկել է ազգային ժողովի հերթական քառօրյան: Պատգամավորներն այսօր արդեն քննարկել են մեկ տասնյակից ավելի հարցեր: Նրանց ուշադրության կենտրոնում է եղել նաև ՍԴ նախագահի պաշտոնում ՍԴ անդամ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածության քննարկումը:

Հազարավոր նոր աշխատատեղեր, տնտեսության միանգամից մի քանի ճյուղերի զարգացում. «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, «Առինջ Մոլ»  առևտրի կենտրոնի հարևանությամբ միաժամանակ մի քանի մեծամասշտաբ ծրագիր է իրականացնում: Դրանցից մեկն արդյունաբերական խոշոր քաղաքի հիմնումն է: Ավելի քան 75 միլիոն դոլարի ներդրման շնորհիվ 5 տարվա ընթացքում կկառուցվի 10-13 գործարան, կստեղծվի մոտ  5000 աշխատատեղ: Առաջին գործարանի բացումը նախատեսված է 2 ամիս անց: Նույն ժամանակահատվածում տեղի կունենա նաև արևային համակարգերի արտադրությամբ զբաղվող «Մուլտի Սոլար» գործարանի բացումը: Խոշորածավալ ներդրումներ են կատարվել նաև  կրիպտովալյուտայի և ոսկու արտադրության ոլորտներում: Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ շինարարարական աշխատանքների ընթացքին հետևել է նախագահ Սերժ Սարգսյանը: 

Երեքշաբթի, 20 Մարտի 2018 10:39

Անցուդարձ 20.03.2018

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 20 Մարտի 2018 10:38

Էպիկենտրոն 20.03.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։