×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018 23:55

Պառլամենտ 28.02.2018

Published in Պառլամենտ

 Մեր հիմնական ուղերձն է՝ հիվանդը բժշկի մոտ է գնում բուժում ստանալու, այլ ոչ թե դեղատոմս: Եվ բուժում նշանակելու ընթացքում դեղերը պետք է ձեռք բերվեն դեղատոմսով,-օրեր առաջ հայտարարեց առողջապահության փոխնախարարը: Հիշեցնենք, որ նախարարությունը նախատեսել է բազմակի անգամ օգտագործվող դեղատոմսեր, քանի որ քրոնիկ հիվանդները կարիք ունեն անընդհատ ամիսների ընթացքում դեղեր ստանալու, և բազմակի օգտագործման դեղատոմսով  նրանք կարող են 6 ամսվա ընթացքում ձեռք բերել իրենց դեղերը:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ծառուկյան խմբակցության պատգամավորների ուշադրության կենտրոնում է եղել բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծըՊատգամավոր Սերգեյ Բագրատյանը վարչապետից հետաքրքրվեց ծախսերի օպտիմալացման ծրագրից: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ դժգոհել է կառավարությունից ընդդիմության նկատմամբ իրենց  դրսևորած վերաբերմունքից:

Սումգայիթի ոճրագործության անպատժելիությունը բերում է նոր ոճրագործությունների, ինչպիսիք էին հայկական կոտորածները և էթնիկ զտումները Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և շատ այլ վայրերում՝ Ժնևում ելույթ ունենալով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 37 – րդ նստաշրջանում, նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ, ներկայացրել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին:

Ավանդույթի համաձայն այսօր` Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոզա Ծառուկյանն այցելել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաք և հանդիպել  Սումգայիթի ջարդից փրկված 10-ը ընտանիքների հետ: Նա հայտնել է, որ Ծառուկյանների ընտանիքը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մշտապես նրանց կողքին է՝ պատրաստ նեցուկ լինելու ցանկացած հարցում: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս բոլոր 10-ը ընտանիքները հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն են ստացել:

Այսօր ԱԺ-ը ընտրել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամին ընտրելուց հետո շարունակել է քննարկել օրակարգային հարցերը: Պաշտոնական վիճակագրության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը շեշտել է, որ օրենքի հիմնական մտահոգությունը կեղծ կամ ոչ հավաստի տվյալների հրապարակման համար պատասխանատվության ինստիտուտն է: Ծառուկյան Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ դիմելով դահլիճում նստած ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին՝ հարցրեց, թե փորձե՞լ է հասկանալ, ինչու աղքատության, գործազրկության, արտագաղթի, գնաճի վերաբերյալ նրանց տրամադրած վիճակագրական թվերին հանրությունը չի հավատում:

 Ընտրությունն անցել է առանց միջադեպի, սակայն ընտրության արդյունքը թեժացրել է վիճակը: ԵԼՔ խմբակցությունը իշխող հանրապետականին մեղադրել է ընտրությունը կեղծելու համար: Հանրապետականն էլ պատրաստակամություն է հայտնել վերահաշվարկ անել:

Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018 13:32

Մուլտիկնիկ 28.02.2018

Published in Մուլտիկնիկ
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018 11:39

Անցուդարձ 28.02.2018

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018 11:37

Էպիկենտրոն 28.02.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։