Items filtered by date: Ուրբաթ, 07 Դեկտեմբերի 2018
Ուրբաթ, 07 Դեկտեմբերի 2018 23:00

Հայելու առաջ 07.12.2018 Տիգրան Ուրիխանյան

Ինչ նոր զարգացումներ և վտանգներ կլինեն Քոչարյանի կալանավորումից հետո

ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը: Դատարանը որոշել է մերժել Քոչարյանի պաշտպանների բողոքները և Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ: 2-րդ անգամ կալանավորված 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը համարում է, որ վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումն իրավաբանական որևէ բաղադրիչ չի պարունակում: Ինքը Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել և նշել, որ իր նկատմամբ տեղի ունեցողը համարում է ոչ այլ ինչ , քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա:«Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել»,- հայտարարել է 2-րդ նախագահը:

Այս օրերին Հայաստնում է գտնվում արևելյան մարտարվեստների դեսպան Քիք-բոքսինգի աշխարհի 11-ակի չեմպիոն, Հոլիվուդյան աստղ Դոն Դրագոն Վիլսոնը: Նա մեր երկիր է եկել՝ անձամբ ծանոթանալու հայկական սպորտի ենթակառուցվածքներին, ինչպես նաև մարտարվեստների միջազգային ֆեդերացիայի կողմից «Բարձրագույն պարգև» ու «Մարզաշխարհի տարվա մարդ» տիտղոսը հանձնելու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Այս օրերին Հայաստնում է գտնվում արևելյան մարտարվեստների դեսպան Քիք-բոքսինգի աշխարհի 11-ակի չեմպիոն, Հոլիվուդյան աստղ Դոն Դրագոն Վիլսոնը: Նա մեր երկիր է եկել՝ անձամբ ծանոթանալու հայկական սպորտի ենթակառուցվածքներին, ինչպես նաև մարտարվեստների միջազգային ֆեդերացիայի կողմից «Բարձրագույն պարգև» ու «Մարզաշխարհի տարվա մարդ» տիտղոսը հանձնելու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Կառավարությունը Գյումրիում արտագնա նիստ է անցկացրել՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Նիստից առաջ վարչապետի պաշտոնակատարը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը: Այնուհետև մարվել է «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշը: Նիստի օրակարգում 3 հիմնական հարց է եղել: Մի զեկույցով առաջարկվել և ընդունվել է դեկտեմբերի 7-ը ճանաչել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի օր: Այնուհետև վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել են այս տարվա արված ու եկող տարի իրականացվելիք  ծրագրերը՝ կապված աղետի գոտու հետ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով:

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝  Ալեքսանդր Սարգսյանի որդին, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ , դեկտեմբերի 6-ին հայտնաբերվել է Պրահայում: Հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Հիշեցնենք, Նարեկ Սարգսյանի նկատմամաբ միջազգային  հետախուզում էր հայտարարվել հուլիսի  24-ին: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունն արդեն  փոխանցվել է գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով: Մեր գործընկեր Իզաբելլա Հովհաննիսյանն է անցնող օրվա քրեական քրոնիկոնն ամբողջացրել մեկ տեսանյութում:

Ուրբաթ, 07 Դեկտեմբերի 2018 19:35

Էպիկենտրոն 07.12.2018

Published in Էպիկենտրոն

1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում առավոտյան հոգեհանգստյան կարգ է մատուցվել՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի: Եկեղեցական արարողությանն, ի թիվս բազմաթիվ քաղաքացիների, ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանը:

1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում առավոտյան հոգեհանգստյան կարգ է մատուցվել՝ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի: Եկեղեցական արարողությանն, ի թիվս բազմաթիվ քաղաքացիների, ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանը:

Այսօր Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցն է: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, վեց շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր: Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան: Երկրաշարժից 30 տարի անց էլ աղետի հետքերը դեռ չեն վերացել: Գյումրիում այժմ 2856 բնակելի վագոն-տնակ կա:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։