Items filtered by date: Շաբաթ, 29 Դեկտեմբերի 2018

Պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ ԵՊՀ-ում մոտ 2 ամիս տևած ուսումնասիրության հետևանքով բացահայտվել է, որ բուհի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Նա տեղեկացրել է նաև, որ նախնական ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել է դատախազություն: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասուլիս է հրավիրել և նշել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն խախտել է օրենքը: Մայր Բուհի ռեկտորը հայտնել է, որ պատրաստվում է դատի տալ Սանասարյանին և նրա ղեկավարած կառույցին՝ իրենց բարի համբավն արատավորելու և իրականությունը խեղաթյուրելու համար:

Պարզվում է՝ աստղերն այս անգամ կենտրոնացել են վարչապետի պաշտոնակատրի վրա: Օդի նշանի տակ ծնված Փաշինյանն ապահովել է ժողովրդին բավարար քանակությամբ թթվածնով, միայն թե աստղային կանխատեսումները ցույց են տալիս, որ մեր երկրի ղեկավարը թիկունք չունի: Նոր տարում շատ սեր, ամուսնություններ ու քիչ դավաճանություն: Պետական պարտքը կփակվի, Պուտինն էլ գազի գինը չի բարձրացնի: Աստղերի հետ զրուցել է Լուսյա Հակոբյանը, իսկ նրա մեկնությունների աստղաբույլը հավաքել է Աիդա Կարապետյանը:

Ամանորին ընդառաջ՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տոնական անակնկալների մի ամբողջ շարք է նախապատրաստել հանրապետության հարյուր հազարավոր երեխաների համար: Բազմաթիվ Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ սկսել են շրջել Հայաստանի ամբողջ տարածքով ու նվերներ հանձնել իրենց հանդիպող բոլոր մանուկներին: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ Ձմեռ պապերն ու Ձյունանուշներն առաջինը նվերներ են հասցրել սահմանամերձ Տավուշի երեխաներին:

Մայրաքաղաքում ամանորյա ակտիվ եռուզեռ է: Երեւանցիների մի մասն ավարտել է տոնական առեւտուրը, մյուս մասն էլ դեռ շարունակում է: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը մայրաքաղաքի փողոցներում հարցուփորձ է արել անցորդներից՝ ով ինչքան գումար է նախատեսել ամանորյա սեղանի համար, որտեղ և ինչպես է նշելու տոնը: Քաղաքացիները երկու խմբի են բաժանված` ճոխ նշողներ եւ չափի մեջ: Այդուհանդերձ, բոլորին միավորում է մեկ ընդհանուր ցանկությունը՝ մի լավ ուրախանալու են ու լայն ժպիտով դիմավորեն եկող տարին:

Արցախի անկախության կերտումը հետևանք է ամբողջ հայության միասնականության, սա մեր ընդհանուր հաղթանակն է: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ամփոփել է հակամարտության կարգավորման անցնող տարին, հիշեցրել՝ Արցախ պետության կերտումը յուրահատուկ կերպով տեղի ունեցավ, քանի որ ստիպված էինք դիմադրել ագրեսիայի, ավերածությունների, Ադրբեջանի կողմից սարսափելի դաժան պատերազմին, որը շարունակվում է տարբեր հարթություններում:

Շաբաթ, 29 Դեկտեմբերի 2018 11:40

Արցախում օծվել են Դադիվանքի խաչերը

Վերականգնվել են Դադիվանք վանական համալիրի երեք գմբեթների խաչերը: Մինչև տեղադրումն այն օծվել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ: Իր երբեմնի շքեղությունն Աստծո հինավուրց այդ տաճարը վերագտել է բարերարների շնորհիվ: Վանական համալիրի բակը նաև մանուկներով էր լեցուն. հոգևոր հայրերի կողմից նրանք օրհնանք ու Սուրբ Ծննդյան նվերներ են ստացել: Պատմում է Արցախի մեր գործընկեր Մարինե Մկրտչյանը:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շնորհիվ՝ աշխարհում հայտնի իտալական «Իթալիան սթունվեյր» ընկերությունն արտադրություն կհիմնի նաև Հայաստանում: Ներդրումային խոշոր նախագիծը կյանքի կոչելու առաջին քայլն ամրագրվել է «Մուլտի գրուպի» ու «Իթալիան սթունվեյր» ընկերության համագործակցության հուշագրով: Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ մեր երկրում կատարվելու է խոշորածավալ ներդրում, բացվելու են նոր աշխատատեղեր: Հայկական և իտալական երկու խոշոր ընկերությունների ապրանքաշրջանառության տարեկան ծավալը կազմելու է մեկ միլիարդ դոլար: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շնորհիվ՝ աշխարհում հայտնի իտալական «Իթալիան սթունվեյր» ընկերությունն արտադրություն կհիմնի նաև Հայաստանում: Ներդրումային խոշոր նախագիծը կյանքի կոչելու առաջին քայլն ամրագրվել է «Մուլտի գրուպի» ու «Իթալիան սթունվեյր» ընկերության համագործակցության հուշագրով: Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ մեր երկրում կատարվելու է խոշորածավալ ներդրում, բացվելու են նոր աշխատատեղեր: Հայկական և իտալական երկու խոշոր ընկերությունների ապրանքաշրջանառության տարեկան ծավալը կազմելու է մեկ միլիարդ դոլար: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:

Շաբաթ, 29 Դեկտեմբերի 2018 11:30

Էպիկենտրոն 29.12.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։