×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Կրեմլի ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություն բոլոր ծրագրերի իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում և դրական է տրամադրված ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրմանը։ Կրեմլի ղեկավարը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների դինամիկան պետք է պահպանել ոչ միայն տնտեսական գործակցության, այլև անվտանգության ապահովման բնագավառում՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ շրջանակներում: Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հաջորդ տարի պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018 20:30

Անցուդարձ 27.12.2018

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018 19:26

Dr. Դավիթ 27.12.2018

Published in Dr. Դավիթ

Կառավարությունը մոտ 6 մլրդ դրամ է հատկացնելու նախկին զինծառայողների բնակարանային խնդիրը լուծելու համար: Գործադիրը հաստատել է Պաշտպանության նախարության առաջարկը: Գազի գին, նախարությունների վերամիավորում, շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու որոշում. կառավարության նիստից հետո պաշտոնյաներն անդրադարձել են վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներին:

Հոսանքի սակագնի իջեցում նոր տարում չի լինի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է էլեկտրանէներգիայի սակագինը վերանայելու՝ իր ուսումնասիրությունները: Հոսանք արտադրող ընկերությունների խնայողությունները թույլ են տալիս սպասվող տարում բոլոր սպառողների համար էներգիայի գինը նվազեցնել 0.37 դրամով: Որոշակի հաշվարկների ու վերլուծությունների արդյունքում մասնագետները որոշել են 2019-ի փետրվարից բոլոր սպառողների համար հոսանքի գինը թողնել անփոփոխ, փոխարենը նվազեցնել միայն սոցիալապես անապահովների լույսի վարձավճարը՝ կիլովատտ ժամի համար սահմանելով 10.1 դրամ:

Քաղաքացուց կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցը: 700 դոլարի դիմաց նա քաղաքացուն խոստացել է կարճել ոստիկանություն նրանից ստացված բողոքը: Սակարկության արդյունքում քաղաքացին 500 դոլար կաշառք է տվել, եւ այն տալու պահին ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան ձերբակալել են: Չարաշահումներ են եղել զինված ուժերի համար հենակետերի կառուցապատման աշխատանքների ընթացքում: Մեղադրանք է առաջադրվել 10 անձի, որոնցից 3-ը բարձրաստիճան զինվորականներ են: Սահմանապահները Իրանից եկող ավտոբուսում էլ թմրամիջոց տեղափոխող ուղեւորի են ձերբակալել: Օրվա քրեաիրավական նորությունները` մեկ տեսաշարով:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ավտոմեքենաներով է պարգևատրել ըմբիշ Կարեն Ասլանյանին, հեծանվորդ Էդգար Ստեփանյանին և ջրացտկորդներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին: Պարգևատրվելուց հետո մարզիկներն ընդգծել են, որ ուշադրությունը կոգևորի ոչ միայն իրենց , այլև մատաղ սերնդին , որոնք կտեսնեն, որ հայրենիքին փառք ու պատիվ բերած ոչ մի մարզիկ չի անտեսվում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ավտոմեքենաներով է պարգևատրել ըմբիշ Կարեն Ասլանյանին, հեծանվորդ Էդգար Ստեփանյանին և ջրացտկորդներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին: Պարգևատրվելուց հետո մարզիկներն ընդգծել են, որ ուշադրությունը կոգևորի ոչ միայն իրենց , այլև մատաղ սերնդին , որոնք կտեսնեն, որ հայրենիքին փառք ու պատիվ բերած ոչ մի մարզիկ չի անտեսվում:

Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018 17:55

Մուլտիկնիկ 27.12.2018

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։