Items filtered by date: Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018 23:40

Էպիկենտրոն 24.12.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018 23:10

Հայելու առաջ 24.12.2018 Հրաչ Բերբերյան

 

 

Կրկին ոտքի են ելել Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչները՝ բարձրաձայնելու հերթական խնդիրը: Անցյալ տարի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին քաղաքապետարանը խոստացել էր վերաբնակեցնել 2019 թվականին: Հիմա էլ ասում են, թե բնակարանների քանակը քիչ է, և մարդիկ տուն կստանան ըստ առաջնահերթության: Մնացածն էլ վիճակահանությամբ կա՛մ կստանան նոր բնակարան, կա՛մ քաղաքապետարանի աջակցությամբ կապրեն վարձով , մինչև 2020 թվականին ավարտվի իրենց համար նախատեսված նորակառույցի շինարարությունը:

Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018 20:15

Անցուդարձ 24.12.2018

Published in Անցուդարձ

Բուռն քննարկումների ու քննադատության արժանացած Երևանի բյուջեի նախագիծն ավագանու նիստում քվերակության կդրվի վաղը: Մինչև այդ, փաստաթղթի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները: Խոսքը, մասնավորապես, տեղական տուրքերի ու վճարների, կրթամշակութային օջախներում վարձավճարների ավելացման մասին է: Խմբակցության ղեկավար Արման Աբովյանի խոսքով՝ Երևանի բյուջեն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս:

Պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դատարանի որոշման դեմ պայքարող ակտվիստներն այսօր ևս բողոքի ակցիաներ են իրականացրել: Կեսօրին նրանք հավաքվել են արդարադատության նախարարության դիմաց, այնուհետև գնացել գլխավոր դատախազություն և պահանջել, որ Գրիգորյանի ազատ արձակման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվի հնարավորինս շուտ՝ ցանկալի է մինչև Նոր տարի: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասել է, որ վերաքննիչ բողոքը կներկայացվի այսօր, իսկ նիստ կնշանակվի 3 օրվա ընթացքում: Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել նաև Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը: Նա բողոքել է փաստաբաններին լռեցնելու, իր խոսքով՝ ստոր միջոցներից, պատմել գեներալի առողջության մասին, սակայն այդպես էլ չի պատասխանել հարցին, թե ինչ հիմքով է կալանքից ազատվել Մանվել Գրիգորյանը:

Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 24.12.2018

Published in Մուլտիկնիկ

Տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի «Երազ» ձայնասկավառակների շնորհանդեսը: Մոտ 50 երգերը բացառիկ հայտնագործություններ են` արեւմատահայ կոմոզիտորների ստեղծագործությունները: Սկավառակում ընդգրկված երգերը գալիս են 19-րդ դարից: Մի մասն ընդհանրապես չի հնչել, մի մասն էլ կիսատ նոտագրությամբ է եղել: Աննա Մայիլյանի երաժշտական հետախուզությունը տեւել է մեկուկես տարի եւ դարձել «Երազ»` երկու ձայնասկավառակով:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել WION հնդկական լրատվական հեռուստաալիքի "Global Leadership Series" հաղորդաշարին, որը հյուրընկալում է համաշխարհային առաջնորդներին: Հարցազրույցում Արմեն Սարգսյանն անդրադարձել է ինչպես Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն, այնպես էլ զարգացող տնտեսական հնարավորություններին՝ Հայաստանը բնութագրելով որպես կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև: Պատասխանելով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանին զենք վաճառելու վերաբերյալ հարցին՝ Արմեն Սարգսյանն ասել է՝ «Դա պարզապես առաջարկ էր, կարող են լինել նաև այլ առաջարկներ»: Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև հայ-ռուսական և հայ-հնդկական հարաբերություններին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։