«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ մեր երկրում տնտեսական հեղափոխության առաջին քայլը կատարված է: 2019թ. հունվարի 1-ից «Արարատցեմենտ» գործարանի ցեմենտի 1 տոննայի բացթողման արժեքը 20 տոկոսով կնվազի, այսինքն՝ նախկին 50.000 դրամի փոխարեն 1 տոննայի արժեքը կկազմի 40.000 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, ներկայացրել տնտեսական հեղափոխություն իրականացնելու՝ Գագիկ Ծառուկյանի առաջարկած մոդելն ու առաջին քայլը: