Items filtered by date: Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018
Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018 23:00

Հայելու առաջ 17.12.2018 Աղվան Վարդանյան

Չարենցավանի երրորդ հիմնական դպրոցում վերջին օրերի բուռն կրքերը քիչ-քիչ տեղի են տալիս: Ծնողներն սկսել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել: Կրթօջախը նոր տնօրեն ունի, բայց դպրոցի անձնակազմի մի մասն ու որոշ ծնողներ պահանջում էին, որ նախորդ տնօրեն Լուսինե Կարապետյանը շարունակի պաշտոնավարել: Նախորդ շաբաթ դպրոց էր այցելել նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով հայտնել էր՝ իրավական առումով ոչինչ փոխել չեն կարող. Կոտայքի մարզպետի կողմից պետք է տնօրեն նշանակվեր Աննա Բալյանը, եւ այլ տարբերակ չկար: Դպրոցում է եղել նաեւ Էպիկենտրոնի նկարահանող խումբը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Սարգսյանը հաջողություններ է մաղթել նորընտիր նախագահին՝ նշելով, որ ակնկալում է երկու երկրների միջև հարաբերությունների սերտացում: Նշենք, որ Վրաստանի նախագահի երդմնկակալության արարողությունն ուղեկցվել է բողոքի ցույցերով: Վրաստանի Միասնական ազգային շարժում կուսակցության կողմնակիցները, որոնք չեն ճանաչում նախագահի ընտրության արդյունքները, վրաններ են տեղադրել Թբիլիսիի կենտրոնում` խորհրդարանի շենքի դիմաց, պահանջելով արտահերթ ընտրության անցկացում:

Արդեն մեկ ամիս է, ինչ արշալույսները չեն խաղաղվում նաև Արարատ քաղաքում: Քաղաքապետարանի դիմաց բողոքի հերթական ակցիան են իրականացրել մի խումբ արարատցիներ՝ պահանջելով հանրապետական քաղաքապետի հրաժարականը: Հրաժարականի պահանջով նրանք անցկացրել են նաև ստորագրահավաք և հավաքված մոտ 3000 ստորագրությամբ փաստաթուղթը ներկայացրել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Արարատցիները պնդում են, որ Հայկ Հայկյանը լեգիտիմ ընտրված քաղաքապետ չէ և պետք է օր առաջ հրաժարական ներկայացնի: Էպիկենտրոնի հետ զրույցում քաղաքապետը նշել է, որ 15-20 հոգու պահանջը բավարար հիմք չէ հրաժարական ներկայացնելու համար: Հայկ Հայկյանը պաշտոնը թողնել չի պատրաստվում:

Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018 20:30

Անցուդարձ 17.12.2018

Published in Անցուդարձ
Երկուշաբթի, 17 Դեկտեմբերի 2018 13:32

Մուլտիկնիկ 17.12.2018

Published in Մուլտիկնիկ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո Օլիմպավանի լողավազանում կայացել է լողի հերթական մրցաշարը, որին այս անգամ մասնակցել է աննախադեպ թվով՝ մոտ 400 երեխա: Արդեն ավանդական դարձած այս մրցաշարը նպատակ ունի երեխաների մեջ սերմանել ոչ միայն առողջ ապրելակերպի, այլև պայքարելու և հաղթելու գաղափարը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո Օլիմպավանի լողավազանում կայացել է լողի հերթական մրցաշարը, որին այս անգամ մասնակցել է աննախադեպ թվով՝ մոտ 400 երեխա: Արդեն ավանդական դարձած այս մրցաշարը նպատակ ունի երեխաների մեջ սերմանել ոչ միայն առողջ ապրելակերպի, այլև պայքարելու և հաղթելու գաղափարը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։