×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Շաբաթ, 15 Դեկտեմբերի 2018
Շաբաթ, 15 Դեկտեմբերի 2018 20:30

Անցուդարձ 15.12.2018

Published in Անցուդարձ
Շաբաթ, 15 Դեկտեմբերի 2018 18:54

Ձայնային հարված 15.12.2018

Published in Music Սթար

Հայաստանի նկարիչների միությունը 9-րդ համագումարն է անցկացնում: Օրակարգի առանցքային հարցը միության նախագահի ընտրությունն է: Թեկնածուները մի քանիսն են: Նրանց թվում է նաև միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանը, ով կառույցը ղեկավարում է 20 տարի: Համագումարն ընթացել է բավական թեժ մթնոլորտում: Հնչել են փոխադարձ մեղադրանքներ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հնչեցրած կարծիքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Գրիգորյանը և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան գրառումներում անդրադարձել են Մարուքյանի՝ 1in.am լրատվական կայքին տված հարցազրույցին: Հարցազրույցում Էդմոն Մարուքյանը նշել է, որ Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական չեն, այլ ինչ-որ քաղաքացիներ դուրս են եկել և սոցիալական արդարության վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնում: «Այ սենց էլ Հայաստանում բռնաբարվում է քաղաքականություն հասկացությունը»,-նշել է Սուրեն Սահակյանը:

Մայրաքաղաքի գլխավոր տոնածառը Երեւանում քննարկումների առիթ է դարձել: Մի մասը գոհ է տոնածառի համար ծախսված 71 միլիոն դրամից, մի մասն էլ կարծում է՝ դրանով կարելի էր անապահով մարդկանց կարիքները հոգալ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ նոր տոնածառը հանրության պահանջն էր, եւ իրենք դրա ծախսերը հոգացել են խնայողությունների հաշվին: Քաղաքապետարանից էլ «Էպիկենտրոնին» հայտնել են՝ տոնածառը գնելուց առաջ հաշվի են առել նաեւ հանրության կարծիքը: Նախորդը հնացել էր եւ դարձել վտանգավոր: Նոր տոնածառը կազմ-պատրաստ կլինի ամսի 21-ին, հենց այդ օրն էլ լույսերը կվառվեն:

2018 թվականին Հայաստան զբոսաշրջիկների աճը պայմանավորող երկրներն են եղել ՌԴ-ը, եվրոպական երկրները: «Չինաստանից և Հնդկաստանից աճն ավելի քան կրկնակի է»,- տեղեկացրել է տուրիզմի հայկակական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Նոր՝ լավ դինամիկա կա Արաբական ծոցի երկներից: ԱՄՆ-ից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն էլ է ավելացել՝ մոտ 20 տոկոսով, չնայած նրան, որ այդ երկիրը հայտարարություն էր տարածել հնարավոր ահաբեկչության մասին, հետո հերքել ու Հայաստանն աշխարհի ապահով երկրների շարքը դասել:Ցավոք, այս տարի նվազում ենք ունեցել Իրանից, ինչը պայմանավորված է Իրանի տնտեսական խնդիրներով:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Գարեգին Բ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրությունների բարեհաջող կազմակերպման և անցկացման համար՝ նշելով, որ Հայաստանի առաջ կան ծառացած բազում մարտահրավերներ, որոնք պահանջում են հասարակական-քաղաքական բոլոր ուժերի և աշխարհասփյուռ հայության միասնությունը: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ քաղաքացիական, քաղաքական և անհատական փոխադարձ հարգանքի միջավայրն ամենակարևոր բանն է, և այն մեր երկրում պետք է ամուր արմատներ ձգի:«Ընդհանուր առմամբ, մեր 3-րդ հանրապետության պատմության մեջ հաճախ է պատահել, երբ ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ, ժողովրդավարությունը շփոթել են թուլության հետ, կամ քաղաքավարությունն են շփոթում թուլության հետ: Ի դեպ, դա շարունակվում է, և մենք հույս ունենք, որ այդ արժեքների փոփոխությունն առաջին հերթին տեղի կունենա»,-ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Շաբաթ, 15 Դեկտեմբերի 2018 13:39

Ես կամ 15.12.2018 Ավետ Բարսեղյան

Published in Ես կամ
Շաբաթ, 15 Դեկտեմբերի 2018 11:21

Էպիկենտրոն 15.12.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։