Items filtered by date: Երեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2018
Երեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2018 20:36

Անցուդարձ 11.12.2018

Published in Անցուդարձ

Հայաստանյան վերջին ընտրությունները գնահատել են քաղաքական տեխնոլոգները: Այն,ինչ տեղի ունեցավ, բոլորի համար կանխատեսելի էր: Ըստ քաղտեխնոլոգների՝ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող հանգամանքներ չկան: Որոշակի մանր թերություններ գրանցվել են , բայց ընտրական գործընթացն անցել է ազնիվ ու արդար մթնոլորտում:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են բողոքել: Նրանց չի բավարարում Կառավարության որոշումը: Հիշեցնենք, դեկտեմբերի 6-ին ընդունված որոշմամբ՝ աջ ղեկով մեքենաները ներմուծվելու են «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Դրանով Կառավարությունը թույլ է տալիս աջ ղեկով մեքենաների ներկրումը՝ պայմանով, որ ղեկը փոխվի ձախ կողմ: Նախաձեռնության անդամները պնդում են, որ այդ մեքենաների մեջ կան այնպիսի մակնիշներ, որոնց ղեկի վերասարքավորումն՝ աջից ձախ, ուղղակի վտանգավոր է: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը արձագանքել է բողոքին:

Ողբերագական դեպք է տեղի ունեցել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում: Վաղ առավոտյան՝ լույսը չբացված, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել երկհարկանի փայտաշեն շենքի բնակարաններից մեկում: Այրվել է տան մի հատվածը, կահույքն ու տեխնիկան: Պատահարի հետևանքով մահացել են ընտանիքի չորս անդամներից երեքը՝ մայրը, աղջիկն ու թոռնիկը, իսկ տանտիրուհու որդին լուրջ այրվածքներով Ստեփանավանից տեղափոխվել է Երևան: Թե՞ ինչը կարող էր ողբերգության պատճառ լինել, հարևանները պատմել են «Էպիկնետրոնին»:

Արտախորհրդարանական քաղաքական ուժերը վերլուծում են ընտրությանն իրենց արձանագրած արդյունքի պատճառները և պատրաստվում քաղաքական պայքարի նոր շրջափուլի: Խորհրդարանում ներկայությունից զրկված Հանրապետականները դեկտեմբերի 9-ը համարում են վերածննդի օր: Դաշնակցությունը նշում է, որ խորհրդարանից դուրս ևս շարունակելու է մնալ գաղափարական ընդդիմություն: Իսկ Սասնա Ծռերը հայտարարում են, որ իրենց ընդդիմադիր կեցվածքը շեշտելու նպատակով արհեստական օրակարգեր չեն ձևավորելու:

Հայաստանը երեկվանից շնորհավորանքներ է ընդունում տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է վարչապետի պաշտոնակատարին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ, հայտնել  իրենց աջակցությունը՝ Հայաստանում բարեփոխումների իրականացման ճանապարհին: Եվրամիությունն ակնկալում է աշխատել Հայաստանի՝ ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ, Միացյալ Նահանգներն էլ անհամբերությամբ սպասում է նոր խորհրդարանի և կառավարության հետ աշխատանքին՝ խորացնելու երկկողմ գործակցությունն ու գործընկերությունը:

Երեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 11.12.2018

Published in Մուլտիկնիկ
Երեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2018 11:19

Էպիկենտրոն 11.12.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։