Items filtered by date: Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018

 Շոուն շուտով հանրությանը էլ չի բավարարելու 

 

Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018 22:30

Էպիկենտրոն 10.12.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018 20:15

Անցուդարձ 10.12.2018

Published in Անցուդարձ

Այսօր Արցախի առաջին սահմանադրության ընդնունման օրն է: Այդ օրը Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրապետության առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։  Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազար 279 քաղաքացի։ Անկախության հանրաքվեից 15 տարի անց՝ Արցախը Սահմանադրություն ունեցավ: 

Խորհրդարանի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներ և ահազանգեր են ստացել ինչպես իրավապահ կառույցները, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Ի՞նչ բնույթի ահազանգեր են ստացել Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն ու օմբուդսմենի գրասենյակը, կներկայացնի Վոլոդյա Հովսեփյանը:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ խորհրդարնական վեհաժողովը, ԵԽԽՎ-ն և Եվրապառլամենտը ներկայացնող միջազգային դիտորդները Հայաստանի խորհրդարանի դեկտեմբերի 9-ի ընտրությունը համարում են ազատ, արդար, ժողովրդի կողմից վստահություն վայելող, առանց քվեների առք ու վաճառքի և ճնշումների: Եվրոպացի դիտորդներն արձանագրում են, որ այս ընտրությունն անցկացվել է հիմնարար ազատությունների հարգանքով ու լայն վստահությամբ, որը պետք է պահպանել հետագա ընտրական բարեփոխումների միջոցով:

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանի արտահերթ ընտրության նախնական արդյունքերը,  հաստատել  արձանագրությունը: Ըստ այդմ՝  առավելագույն ձայներ է հավաքել  «Իմ քայլը» դաշինքը՝ 70.44 տոկոս, երկրորդ ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ՝ 8.27 տոկոս, այնուհետև  «Լուսավոր Հայաստանը» ՝ 6,37 տոկոս: Մնացած ուժերը չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը: Թե ինչպես կբաշխվեն  մանդատները,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի հաշվարկել: Այդ մասին հայտնի կլինի ընտրության արդյունքների ամփոփումից հետո միայն: Փոխարենը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է մանդատների բաշխման սկզբունքը:

ԱՊՀ դիտորդների գնահատմամբ՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրություններն անցել են արդար, բաց ու թափանցիկ: Հայաստանի պատմության մեջ խորհրդարանի առաջին արտահերթ ընտրություններին հետևող դիտորդները  լուրջ խախտումներ ու միջադեպեր չեն գրանցել, եղել են մանր-մունր տեխնիկական հարցեր, որոնք շատ արագ արձագանք են ստացել ԿԸՀ-ից: Դիտորդներին զարմացրել է նաև քարոզչության շրջանակում կուսակցությունների ու դաշինքների լիդերների մասնակցությամբ առաջին հեռուստադեբատը:

Երկուշաբթի, 10 Դեկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 10.12.2018

Published in Մուլտիկնիկ

Երևանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը, քննարկվելու են կենտրոնացած կրթության միջոցով ցեղասպանությունների դեմ պայքարի առանցքային խնդիրները: Մեր երկիր է ժամանել գիտական համայնքի, ցեղասպանագետների ներկայացուցչական խումբ, որը հավաքվել է կանխարգելման լավագույն մեթոդը մշակելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության վրա: Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ 1948 թվականին, ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, միջազգային հանրությունը պարտավորվեց, որ այլևս երբեք թույլ չի տա այս հանցագործության իրականացումը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։