Ամանորի եռուզեռն արդեն վաղուց սկսվել է: Ի վերջո ի՞նչ արժե ամանորի սեղանն ու արդյոք բոլորն են կարողանում նոր տարին դիմավորել սրտի ուզածով: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրել է սոցիոլոգիական հարցումների թարմ տվյալները՝ հատկապես վերջին թանկացումներից հետո:
ԵԱՏՄ երեք տարիները. նվաճումներ և հեռանկարներ խորագրով տարեկան նիստին մասնակցել է Հայաստանում Բելառուսի և Ղազախստանի դեսպանները, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ, տնտեսագետներ, պատմաբաններ: Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը տեղեկացրել է, որ տարեկան նիստն անցկացվում է արդեն չորրորդ անգամ և ամփոփում է ամբողջ տարվա ընթացքում քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում իրականացված գործունեությունը:
«Ժողովրդի ձայն» հասարակական ակումբը ստորագրահավաք է սկսել ընդդեմ մեր երկրում Սորոսի հիմնադրամի գործունեության: 2018 – ին էլ պատրաստվում են շարունակել արշավը:
Մեծ էկրանին երկու անգամ ցուցադրվելուց հետո այսօր առաջին անգամ հեռուստատեսությամբ կցուցադրվի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ պատրաստված, ռեժիսոր Հրանտ Վարդանյանի Լույսի ձայներ վավերագրական ֆիլմը: Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել ու հանդիսատեսի դատին է հանձվել բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, երկրորդ անգամ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը: Այս տարի երգչախմբի գործունեության 25-րդ հոբելյանական տարին է: Ֆիլմում ֆիքսված է Հայաստանի փոքրիկ երգիչների շվեյցարական արկածների ամեն դրվագը: Նրանք եվրոպացի քմահաճ հանդիսատեսին ստիպել են արտավելու չափ հուզվել ու գլուխ խոնարհել հայկական մշակույթի առաջ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv