Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Կոնսուլտատիվ ախտորոշման բաժանմունքը, ինչպես և խոստացել էր բժշկուհի Էմմա Ծառուկյանը, շարունակում է համալրվել ամենավերջին սերնդի սարքավորումներով: Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Հայաստանում կիրառվում է OD– OS գերմանական ընկերության ներկայացրած Նավիլաս – լազեր սարքավորումը, որը տարածաշրջանում միակն է: Դա նշանակում է, որ մեր քաղաքացիները այլևս ստիպված չեն լինի մեկնել արտերկիր բուժման կամ վիրահատության:
Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ երեկ ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագիրը, որի բանակցությունը տևել է երկու տարի։ Հանրապետության ղեկավարը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ: Սերժ Սարգսյանը խոսել է, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մասին: Մինչև նիստի մեկնարկը մասնակիցներին ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv