Նորություններ

Աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Խանջյան համայնքի 9 բնակիչ: Տուժածները հայտարարել են, որ թունավորվել են խմելու ջրից: Նրանց անմիջապես հոսպիտալացրել են: Մասնագետներն այժմ փորձում են պարզել թունավորման օջախը:
Նոր խստացումներ՝ COVID 19-ի դեմ չպատվաստելու դեպքում: Խստացումները վերաբերելու են ինչպես գիտակրթական ոլորտում, պետական մարմիններում աշխատողներին, այնպես էլ հանրային ծառայութուններ մատուցող անցանձ: Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանը նշել է,…
Երկարատև դադարից հետո Լյուֆտհանզա խումբը կրկին Հայաստանում է: Գերմանական ավիաընկերությունն ամռան համար առաջարկում է շաբաթական մինչև տասնվեց չվերթ Հայաստանից դուրս և դեպի Հայաստան: 280 ուղղություն, ավելի քան 100 երկիր. մեր հայրենակիցները կարող են մեկնել Վիեննա,…
Տոկիոյի օլիմպիական խաղերն են ամփոփել մարմնամարզության Հայաստնի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ու օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Նրանք նշել են, որ օլիմպիական խաղերն անցել են հետաքրքիր ու լարված պայքարում, իսկ այն բրոնզը որ…
Հայաստանի Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարածաշրջանի ռազմական իրավիճակը և նշել՝ կարևոր է, որ տարածաշրջանում խաղաղություն պահպանվի: Շոյգուն հավաստիացրել է, որ Հայաստանն առանցքային դաշնակից է Ռուսաստանի…
Կառավարության որոշմամբ, մայրաքաղաքում հիպոտեկային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը աստիճանաբար կդադարեցվի: Փոխարենը այն կգործի մարզերում: Օրենքը ուժի մեջ կմտնի 2022թ-ի հունվարի 1-ից: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ, օրենքում փոփոխություն կատարելու նպատակը՝ չորրորդ գոտիներում՝ Երևանի…
Հետաքրքիր բացահայտում են արել հայ հնագետները: Էրեբունի արգելոցում դարերի շերտից դուրս են հանվել կավե ամաններ, որոնք բացառիկ են ոչ միայն նշանակությամբ, այլև՝ տեսքով: Գտածոներն ամբողջական են ու պատկանում են հետ-ուրարտական ժամանակաշրջանին:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումն այսօր անցել է լարված պայմաններում: Պատգամավորները վիճելեն ու նիստն ընդհատվել է: Վիճակը լարվել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ Իրավիճակը վերահսկողությունից դուրս չգալու համար խորհրդարանի նախագահը անվտանգության…
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված վիճակը խաղաղ բանակցությունների միջոցով հանgուցալուծելու հնարավորություններն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները քննարկվել են Փաշինյան-Զաս հանդիպման ժամանակ: Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի սահմանի…
Գյումրու ‹‹Շիրակ» օդանավակայանի վազքուղին վերջին անգամ նորոգվել է 2007 թվականին: Հաշվի առնելով վազքուղու վնասվածքներն ու ճաքերը մեկնարկել են վազքուղու նորոգման, ասֆալտապատման աշխատանքները: ‹‹Շիրակ› օդանավակայանում կառուցվում է նաեւ ժամանաման նոր սրահ, որը կվերացնի նախկին անհարմարությունները: Աշխատանքների…
Երևանի ավագանին հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին որոշումներ է ընդունել: 2021 թվականի բյուջեի պահուստային մասից 72 մլն 500 հազար դրամ կտրամադվի Կենտրոն վարչական շրջանում պոմպակայան ձեռք բերելու համար:
Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, եթե հաջորդ դատական նիստին չներկայանա, բերման կենթարկվի: Դատարանը բավարարել է դատախազի այս միջնորդությունը:Փաստաբանները պնդել են, որ իրենց պաշտպանյալը բացակայում է՝ խորհրդարանում զբաղվածության պատճառով: Դատարանի որոշումից հետո Գևորգյանը ԱԺ-ում պարզաբանում է…
Խորհրդարանականները շարունակում են քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իշխող խմբակցությունն առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը: Տնտեսական հարցերի մշկան հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմությունն առաջադրել է Հայաստան…
Օգոստոսի 9-ին` ժամը 16-ից 22-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան Շոշ-Մխիթարաշեն հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի:…
Արցախի մայրաքաղաքում ջրի սակավության խնդիր կա. այս տարի աննախադեպ աճել է ջրի սպառումը, իրավիճակը բարդացնում է նաև ամառվա աննախադեպ շոգը:
Գիշերը Հայաստան է վերադարձել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մեդալ նվաճած վերջին հայ մարզիկը՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկին օդանավակայանում դիմավորել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության, մարզաշխարհի ներկայացուցիչները, ընկերներն ու ընտանիքի…

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2022 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։