Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի ևս մեկ բռնցքամարտիկ մեկնարկել է հաղթանակով: 1/8 եզրափակիչում Արման Դարչինյանը առավելության է հասել սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ: Եվս մեկ հաղթանակ ունենալու դեպքում Դարչինյանը կապահովի առնվազն բրոնզե մեդալ: Տոկիոյից մեր մարզիկի հաղթական մենամարտը ավելի մանրամասն կներկայացնի Արամ Մանուկյանը: