Մարզաշխարհը շարունակում է իր զորակցությունը հայտնել հայ զինվորին, Արցախին ու ամբողջ հայ ազգին: Տարբեր մարզական ֆեդերացիաներ արդեն իսկ նյութական և դեղորայքային աջակցություն են ուղարկել սահման, շատ մարզիկներ էլ պատրաստակամություն են հայտնել արյուն հանձնել: