ԱԺ-ն արտահերթ նիստում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն է ընդունել: Հայաստանի խորհրդարանը միջազգային հանրությունից պահանջում է զսպել ոչ միայն Ադրբեջանին, այլև նրա դաշնակից Թուրքիային։ Հայտարարության նախագիծը հեղինակել են Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Արման Աբովյանն ու Էդմոն Մարուքյանը: Ի դեպ, երեկվանից Ազգային ժողովի նիստերը հեռարձակվում են նաև անգլերեն ու ռուսերեն լեզուներով: