«Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան, նրանք տարբեր զինվորական հոսպիտալներում են, նաև քաղաքացիական հիվանդանոցներում»,- ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մեր զինուժը դիրքային բարելավումներ է գրանցել, հիմա էլ հերոսական մարտեր են մղում: Հակառակորդը հրետակոծում է նաև Մարտակերտ քաղաքը: Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է Ադրբեջանի Ազգային հերոս, գեներալ Մայիս Բարխուդարովի՝ գերի ընկնելու մասին լուրը, նաև ասել, թե որ դեպքում մերոնք գործի կդնեն «Իսկանդեր»-ն ու վերջին սերնդի Սու -30 կործանիչները: