Ադրբեջանի կողմից սկսած պատերազմական գործողություններն ու լայնածավալ հարձակումը անարձագանք չեն մնացել նաև աշխարհահռչակ հայ մարզիկների կողմից: Մեր չեմպիոնները ոչ միայն իրենց զորակցությունն են հայտնել հայ զինվորին ու հայ ժողովրդին, այլև միջազգային հանրությանը կոչ արել օգնել՝ դադարեցնելու Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները: