Արամ Մանուկյանի արձանին հարակից տարածքում այսօր կայացել է ՀՅԴ «Կամավորական շարժման» հավաքը: Հարյուրավոր ազատամարտիկներից կազմված կամավորական վաշտը պատրաստ սպասում է ՊՆ հրամանին՝ րոպե առաջ առաջնագիծ մեկնելու համար: Հայրենիքի պաշտպաններին քաջալերելու են գնացել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նրանք հայտարարել են, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը թշնամու դեմ պայքարի ամենաարդյունավետ զենքն է: Հայրենիքի պաշտպանությանը միացել են նաև ԲՀԿ բազմաթիվ անդամներ՝ զինվորագրվելով աշխարհազորային բանակին: