Հայ-ադրբեջանական շփման գոտում թեժ մարտերը դադարեցնելու և հրադադար հաստատելու կոչով հանդես են գալիս տարբեր երկրներ ու միջազգային կառույցներ: Եվրախորհուրդն առանց նախապայմանների բանակցային սեղանին վերադառնալու կոչ է արել: Ֆրանսիան, որպես համանախագահող երկիր, ռուս և ամերիկացի գործընկերների հետ վերահաստատել է իր հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու ուղղությամբ: Կողմերին կրակն անհապաղ դադարեցնելու և բանակցություններ սկսելու կոչ է արել Ռուսաստանի արտգործնախարարությունը: