«Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի»,- ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարին կալանավորելու փաստին անդրադարձել են ԲՀԿ-ի գործընկեր քաղաքական ուժերը՝ «Հայրենիք»-ն ու Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Երկու կուսակցությունները խստորեն դատապարտել են Ծառուկյանին կալանավորելու, ընդդիմադիր ուժերին լռեցնելու՝ իշխանության գործելաոճը: Քաղաքական ուժերն իրենց հայտարարության մեջ ընդգծել են, որ այս իշխանությունը պետությունը կանգնեցրել է արտաքին լրջագույն մարտահրավերների առաջ, ուստի հոկտեմբերի 8-ին կայանալիք անրահավաքը նոր որակի իշխանության ձևավորման կարևորագույն հանգրվանն է լինելու: