Սահմանադրական դատարանում այսօր դատարանի նախագահ և փոխնախագահ են ընտրում: ՍԴ 9 դատավորներից յուրաքանչյուրը կարող է ե՛ւ ինքնառաջադրվել, ե՛ւ առաջադրել այլ թեկնածուի: Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով: Ընտրության մեկնարկից ժամեր առաջ՝ ՍԴ անդամները զրուցել են լրագրողների հետ: