«Չնայած համաճարակային իրավիճակին՝ անշարժ գույքի շուկայում աշխուժություն կա»,-արձանագրում է կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը: Ըստ նրա՝ եթե համավարակը նոր թափ չառնի, ապա շուկան ավելի է կայունանալու: Վերջին ցուցանիշների համաձայն՝ մարզերում անհամեմատ աճ կա անշարժ գույքի ձեռքբերման առումով, սակայն Երևանում գործարքների նվազում է նկատվել: