Հիվանդանոցից դուրս է գրվել սեպտեմբերի 18-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի՝ 30-ամյա Սեդա Ասատրյանի նորածին աղջիկը։ Մահացած կնոջ հարազատները բողոքի հերթական ձայնն են բարձրացրել՝ կատարվածի մեջ մեղադրելով կենտրոնի՝ բուժական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Սիրունյանին: Բուժհաստատությունից էլ հայտարարել են, որ իրենց կողմից բացթողում չի եղել: