ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միությունը: Նրանք հավաքվել են նախարարության շենքի մոտ, նախարարին կոչ արել հնարավորինս սեղմ ժամկետում հրաժարականի դիմում ներկայացնել: «Մենք պահանջում ենք նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եթե սատարում է այլասերմանը, դեմ է եկեղեցուն: Արայիկ Հարությունյանի հետ ամբողջ իշխանությունը պետք է հեռանա երկրից, բարձր պաշտոններից»,- հայտարարել է միության նախագահ Աշոտ Անդրեասյանը: