Համավարակով պայմանավորված՝ այս տարի Հայաստանում ուսումնական տարվա մեկնարկը հետագձվել էր: Այսօր դպրոցները բացվել են միայն առաջին դասարանցիների համար: Ուսումնական գործընթացը հանրակրթական դպրոցների մյուս դասարանների համար սկսվի վաղը: Հանրակրթական գործունեությունն իրականացվում է նախարարության հրապարակած հակահամաճարակային հատուկ ուղեցույցի համաձայն: Ինչպե՞ս են մեկնարկել դասերն առաջին դասարանցիների համար՝ պատմում է Նազելի Ստեփանյանը: