Հայաստանն ուշադրությամբ հետևում է Արևելյան Միջերկրականի զարգացումներին, և իր համերաշխությունն է հայտնում Հունաստանին, Կիպրոսին և Եգիպտոսին , Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ ասուլիսում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Անդրադառնալով մեր տարածաշրջանի զարգացումներին ՝ Մնացականյանն ընդգծել է, որ որևէ հակամարտություն չունի ռազմական լուծում:Նախարարը խոսել է նաև Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության մասին՝ նշելով, որ ստացվում են տեղեկություններ «օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են»: